Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽԵՂԱԹՅՈՒՐՎԵԼ

Մայիս 19,2001 00:00

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽԵՂԱԹՅՈՒՐՎԵԼ «Մոսկովյան Հելսինկյան խմբի 25 տարին» միջազգային գիտաժողովի շրջանակներում Մոսկվայում, 2001 թ. մայիսի 12-14-ը անցկացված «Մարդու իրավունքները ետխորհրդային տարածքում» կլոր սեղանի մասնակիցների ուղերձը ԵԽ փորձագետների առաքելությանը, պատճենները՝ ԵԽ ԽՎ-ի Իրավական հարցերի եւ մարդու իրավունքների կոմիտեին, ԵԽ ԽՎ-ի Մոնիտորինգի կոմիտեին Ս/թ հունվարի 25-ին Ադրբեջանի եւ Հայաստանի ընդունումը Եվրոպայի խորհուրդ պայմանավորված էր երկու պետություններին արված առաջարկությամբ՝ վերանայել այն բանտարկյալների գործերը, որոնց իրավապաշտպան կազմակերպությունները քաղաքական բանտարկյալ են համարում։ Սակայն Ադրբեջանի եւ Հայաստանի իրավապաշտպաններն առանց ընդհանուր չափանիշների մշակման Եվրոպայի խորհուրդ են ներկայացնում քաղաքական շարժառիթներով հետապնդվող անձանց միմյանցից էականորեն տարբերվող ցուցակներ, մինչդեռ իշխանությունները բացառում են այդ խնդրի առկայությունը։ Այսպիսով, ստեղծվել է մի իրավիճակ, երբ Եվրոպայի խորհրդի տեսադաշտից կարող են դուրս մնալ այս երկրների որոշ քաղաքական բանտարկյալներ, կամ նրանց մասին տեղեկատվությունը կարող է խեղաթյուրվել՝ ելնելով քաղաքական նպատակահարմարության նկատառումներից։ Հայաստանում դրանք զինվորական ծառայությունից խուսափելու համար քրեորեն հետապնդվող «Եհովայի վկաներ» համայնքի անդամներն են, ինչպես նաեւ՝ քաղաքական դրդապատճառներով հետապնդվող, «Նոր ուղի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Աշոտ Բլեյանը։ Ադրբեջանում՝ Ալվակրամ Հումադովն է, Իսկանդեր Համիդովը, Ռագիմ Գազիեւը, Ռաֆիկ Ագաեւը։ Այդ կապակցությամբ «Մարդու իրավունքները ետխորհրդային տարածքում. հասարակական կազմակերպությունների փոխազդեցության առավել արդյունավետ մեթոդները» կլոր սեղանի մասնակիցները. – հույս են հայտնում, որ Եվրոպայի խորհրդի փորձագետները կօգտագործեն տեղեկատվության հնարավորին չափ շատ աղբյուրներ, այդ թվում՝ մայրենի լեզուներով քաղաքական բանտարկյալների ամբողջական եւ անկողմնակալ ցուցակը կազմելու համար, – արտահայտում են իրենց պատրաստակամությունը Եվրոպայի խորհրդի փորձագետների խմբին տրամադրել իրենց ունեցած տեղեկատվությունը Հայաստանում եւ Ադրբեջանում քաղաքական դրդապատճառներով հետապնդումների մասին, – կոչ են անում Եվրոպայի խորհրդին բազմակողմանիորեն համագործակցել իրավապաշտպան կազմակերպությունների հետ՝ Եվրոպայի խորհրդի անդամ դարձած նորանկախ պետությունների ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ մոնիտորինգ անցկացնելու համար։ Հայաստանի Հելսինկյան ընկերակցություն Ադրբեջանի իրավապաշտպան կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել