Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՆՈՐ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈ՞Լ

Մայիս 19,2001 00:00

ՆՈՐ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈ՞Լ 1998 թ. պալատական հեղաշրջմամբ բռնազավթած իրենց իշխանությունը մի քանի ամսով երկարաձգելու համար Հայաստանի ներկա վարիչներն այսօր չեն խորշում ոչ միայն Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխիքներով եւ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության հաշվին բանակցային ու հրապարակային ցինիկ սակարկումներ անելուց, այլեւ երկակի ստանդարտներ կիրառելով՝ աչք են փակում պետականության զիջման բացահայտ կոչերով հանդես եկող ուժերի հակասահմանադրական գործողությունների առջեւ։ Ներկա գործընթացները մեր Հայրենիքին սպառնում են Ալեքսադրապոլի մի նոր խայտառակ պայմանագիր, 1920 թ. կիսատ թողածի շարունակում։ Վտանգված է հազար տարվա ընդմիջումից հետո վերականգնված, Արցախյան պաշտպանական պատերազմի հազարավոր զոհերի ու ամբողջ բնակչության տառապանքների գնով պահպանված պետականությունը։ Պետության ճակատագրի պատասխանատուն ՀՀ բոլոր քաղաքացիներս ենք. մոտալուտ համազգային աղետը կանխելու մտահոգությամբ ահազանգում ենք հանրությանը, քաղաքական ուժերին, հատկապես խորհրդարանական կուսակցություններին, որ բանակցային գործընթացի վարումն այսուհետ Ռոբերտ Քոչարյանին վստահելը դավաճանություն է հայ պետականության ու հայ ժողովրդի շահերին։ ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցություն ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ Պահպանողական կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել