Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ԳԱԼԵՐԵԱ

Մայիս 18,2001 00:00

ՆՈՐ ԳԱԼԵՐԵԱ Երեկ Նորարար փորձառական արվեստի կենտրոնում բացվեց «ՆՓԱԿ-ԳԱԼԵՐԵԱՆ»։ Ներկայացված են Սարյանի, Մինասի, Գառզուի, Փարաջանովի, Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի, ժամանակակիցներից՝ Համլետ Հովսեփյանի, Ստեփան Վերանյանի, Անատոլի Պապոյանի, Սամվել Սաղաթելյանի, Վահան Ռոմենյանի, Սոնյա Պալասանյանի եւ այլոց աշխատանքները։ Բացմանը ներկա էին մայրաքաղաքի գրեթե բոլոր թանգարանների եւ պատկերասրահների տնօրենները, Նկարիչների միության նախագահը եւ այլք։ Արվեստաբան Նազարեթ Կարեյանի կարծիքով. «Նման գալերեաների գոյությունը խիստ անհրաժեշտ է։ Որքան շատ լինեն, այնքան լավ ե՛ւ արվեստագետների, ե՛ւ արվեստասերների համար»։ Շ.Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել