Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏՆ ԱՎԵԼԻ՞ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ Է

Մայիս 18,2001 00:00

ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏՆ ԱՎԵԼԻ՞ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ Է «Այսօր շատերը բակալավրի համակարգը համարում են թերի բարձրագույն եւ խոսակցություններ կան այն վերացնելու մասին։ Սակայն չորսամյա այս կրթությունն ավելի բարձրագույն է, քան նախկին հնգամյան, քանի որ այս համակարգը միջանկյալ քննությունների շնորհիվ ապահովում է գիտելիքների լիարժեք պաշար։ Թերի բարձրագույն կարող է համարվել այն ուսանողի կրթությունը, որը սովորել է երեք տարի»,- կարծում է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի նախկին դեկան Վազգեն Գաբրիելյանը։ Իսկ ուսանողների կարծիքներն այս հարցի շուրջ միանշանակ չեն. ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողների մի մասը գտնում է, որ «ընթացիկ քննություններ հանձնելը կիսամյակի սկզբում սխալ է, մանավանդ առաջին կուրսեցիների համար, որոնք դեռ չեն հասցրել ծանոթանալ եւ ընտելանալ համապատասխան միջավայրին։ Բացի այդ, ուսանողին քիչ ժամանակ է տրվում քննությանը պատրաստվելու»։ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողներն «այդ ձեւը համարում են ճիշտ եւ հարմար, այդ քննությունները ուսանողին ստիպում են լինել միշտ սթափ եւ սովորել օրվա դասը։ Շնորհիվ դրա՝ քննական նյութը չի կուտակվում, որը եւ հեշտացնում է ուսանողի գործը» կամ էլ «ընթացիկ քննությունները փորձնական քննություններ» են եւ ուսանողը հանձնելով դրանք՝ կիսամյակային քննությանն ավելի վստահ կլինի իր ուժերի վրա»։ Ուսանողների բազմաթիվ բողոքները, կարելի է ենթադրել, անտեղյակության արդյունք են։ Չէ՞ որ հնգամյա ծրագիրը խտացվել է 4 տարվա մեջ։ Օրինակ՝ կրճատվել են մի քանի առարկաներ (գրաբարը՝ լրագրության բաժնից), որոնք, հավանաբար, նախկինում ավելորդ ծանրաբեռնվածություն էին ուսանողների համար։ Կրթությունը աստիճանական է. բակալավրիատը տալիս է ընդհանուր գիտելիքներ, մագիստրատուրան՝ մասնագիտական, իսկ ասպիրանտուրան՝ ավելի խոր մասնագիտական։ ԱԻԴԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել