Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՌՆԱՐԱՐՔԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ԱՆՁԸ ՉՊԱՐԶԱԾ ՄԻ ԱՐՁԱՆ

Մայիս 18,2001 00:00

ԲՌՆԱՐԱՐՔԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ԱՆՁԸ ՉՊԱՐԶԱԾ ՄԻ ԱՐՁԱՆ Ստանալով մի քաղաքացու օպերատիվ ահազանգը առ այն, որ Կոմայգում՝ ՀԿԿ կենտկոմի շենքին հարող հատվածում (ինչպես հետագա մեր տեղազննությունը ցույց տվեց՝ Կոմայգու մուտքի մոտ) գտնվող առաջին պիոների նկատմամբ կատարվել է բռնարարք, որի արդյունքում նա ստացել է թեթեւ մարմնական վնասվածքներ՝ կապտուկների տեսքով։ Մինչ մեր դեպքի վայր հասնելը, պարզվել էր, որ բռնարարքը որեւէ առնչություն չունի մեր նորօրյա սկաուտական շարժումներից որեւէ մեկի հետ։ Եվ, ինչպես փորձագետները հաստատեցին, հարվածը հասցվել է կոմունիստների այգին նվաճած իտալական «մաֆիոզների» ձեռքով, որի հետեւանքով քերծվել էր պիոների ձախ աչքի եւ ուսագոտու շրջանի անցյալ տարի քսված սպիտակ յուղաներկը, բացվել սովետական տարիներին չգիտես ինչու ոչ կարմիր (այլ կապույտ) գույնի ներկը։ Այդ պատճառով, ՀԿԿ կենտկոմ շտապող քաղաքացու (մեզ ահազանգողի) աչքին կապտուկներ ստացած պիոների արձանը քաղաքական ենթադրությունների առիթ էր տվել։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել