Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԴԱՌՆԱՆ 14-Ը

Մայիս 18,2001 00:00

ՑՈՒՑՔԸ ՀԱՋՈՂՎԵՑ Չնայած արտգործնախարարի բազմակի բացատրություններին ու արդարացումներին՝ խմբերի եւ խմբակցությունների ներկայացուցիչները շարունակում են վերլուծել, թե ինչի նախանշան էր պրն Օսկանյանի օգտագործած «օկուպացված» բառը։ Նրանք շարունակում են պնդել, թե «դա պատահական չէր եւ վրիպում չէր»։ «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանն, ասենք, ասաց. «Այդ չարաբաստիկ «օկուպացված տարածքներն» ամենեւին պատահական արտահայտություն չէր՝ ինչպես ուզում են հիմա հրամցնել»։ Նա կարծում էր, թե Օսկանյանն իբրեւ լեզվի սայթաքում ուղղակի կրկնեց Քի Ուեսթի բանակցություններից առաջ Ղարաբաղի վերաբերյալ ԱՄՆ Պետքարտուղարության տեղեկանքում օգտագործվող որակումները։ Ըստ Գեղամյանի՝ օգտագործված է մի ձեւակերպում, որ անցած 8 տարիներին երբեւէ պաշտոնական Վաշինգթոնը չէր արել։ Այն է՝ «Ադրբեջանը հանդիսանում է Հայաստանի տարածքային ոտնձգությունների զոհ»։ Եթե հավատանք Գեղամյանին եւ ոչ Օսկանյանին, որը պնդում է, թե այդ տերմինի օգտագործումն ուղղակի սայթաքում էր, այնուամենայնիվ, պիտի ողջունենք իշխանություններին՝ փայլուն իրականացված քարոզչական ցուցքի համար։ Այս «սայթաքումի» միջոցով Արեւմուտքին շատ որոշակիորեն ցուցադրվեց, թե ինչպես կարձագանքի Հայաստանի հանրությունը, եթե կարգավորման ապագա փաստաթղթում էլ օգտագործվեն «բռնազավթված» կամ այդ կարգի որակումներ։ ԿԴԱՌՆԱՆ 14-Ը Ըստ ամենայնի, «Ժողովրդական պատգամավորը» հաջորդ եռօրյայից կդառնա խորհրդարանի ամենամեծ խումբը։ Ըստ խմբի ղեկավար Կարեն Կարապետյանի՝ եւս երկու անկախ պատգամավոր են անդամակցելու իրենց խմբին։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել