Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-Ն ՔՆՆԱՐԿԵՑ ԾՐԱԳԻՐԸ

Մայիս 17,2001 00:00

ԱԺ-Ն ՔՆՆԱՐԿԵՑ ԾՐԱԳԻՐԸ ԱԺ-ն երեկ սկսեց «Կրթության զարգացման պետական ծրագրի» քննարկումները։ ԱԺ-ի Կրթության, գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Գալուստ Սահակյանը ծրագիրը «իրատեսական» որակեց եւ հիմնականում պաշտպանեց ծրագրի բոլոր դրույթները։ Թե՛ հանձնաժողովի, թե՛ «Միասնության» անունից դրական գնահատեց ծրագիրը ու առաջարկեց ընդունել առաջին ընթերցմամբ։ Պրն Սահակյանի ելույթը, սակայն, շատ ընդհանուր գնահատականներ էր պարունակում եւ ոչ մի հստակ ծրագրային բան չասաց։ Բնականաբար, Դավիթ Հովհաննեսը դա անմիջապես նկատեց՝ դժգոհելով, որ քննադատական որեւէ խոսք չհնչեց՝ շեշտելով ծրագրի ֆինանսական ապահովման խոցելիությունը։ Նաեւ փոխանցեց ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանի գնահատականը, ըստ որի ծրագիրը՝ «իրատեսական չէ եւ հնարավոր չէ չորս տարում իրականացնել»։ Այս, իրոք, իրատեսական գնահատականին Դ. Հովհաննեսը լիովին համամիտ էր, սակայն Գ. Սահակյանը նման գնահատականը դեկլարատիվ որակեց՝ պնդելով, որ կառավարության հետ համագործակցելով՝ ծրագիրը կիրականացնեն։ Հավանաբար հիշել էր, որ ինքը հանրապետական վարչապետին սատարելու առաքելություն ունեցող խմբակցության ղեկավարն է։ Ծրագրի քննարկումը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի մյուս եռօրյայի ընթացքում։ Ն. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել