Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՒՆԱՆՅԱՆԻ ՊԱՇՏՊԱՆԸ ՀԵՌԱՑԱՎ

Մայիս 17,2001 00:00

ՀՈՒՆԱՆՅԱՆԻ ՊԱՇՏՊԱՆԸ ՀԵՌԱՑԱՎ Երեկ «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննության ընդմիջմանը (ժ. 13։45-ին) ամբաստանյալ Նաիրի Հունանյանի պաշտպան Արտավազդ Կարապետյանը (ՀՀ փաստաբանների միության փաստաբան) խնդրեց, որ իրեն թույլ տան բացակայել նիստից, ինչին չառարկեց եւ նրա պաշտպանյալը։ Պետք է նկատենք, որ Արտավազդ Կարապետյանը՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հարաբերություններում զգուշավոր է, պատասխաններում՝ կտրուկ։ «Առավոտը» փորձեց զրույցի բռնվել նրա հետ, որը ստացվեց այսպես. – Պրն Կարապետյան, ճի՞շտ է, որ Նաիրի Հունանյանը որոշել է հրաժարվել ձեզնից։ – Նման բան ինձ հայտնի չէ։ – Դուք հասցրի՞ք ծանոթանալ քրգործի բոլոր նյութերին։ – Կարծում եմ, այո։ – Իսկ ի՞նչ է հանձնվել հոգեբաններին։ Անձամբ դուք տեսե՞լ եք, ի՞նչ թղթեր էին դրանք։ – Դրանք բանաստեղծություններ էին։ – Իսկ առանձին տեսակցո՞ւմ եք Նաիրի Հունանյանին, իրավաբանական օգնություն տալի՞ս եք նրան։ – Ինքը պիտի ցանկանա։ Չի ուզել։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել