Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԿՐԿՆՎՈՂ ՀԵՔԻԱԹ

Մայիս 16,2001 00:00

ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԿՐԿՆՎՈՂ ՀԵՔԻԱԹ Այս ուսումնական տարին յուրօրինակ է նրանով, որ առաջին դասարանն ավարտում են 92-93թթ. ցուրտ ու մութ ձմեռներում ծնված երեխաները։ Դեռեւս ուսումնական տարվա սկզբում, ի թիվս այլ բարդությունների, կար նաեւ մեկը, խիստ կարեւորը՝ առաջին դասարանները բազմաթիվ դպրոցներում չէին համալրվում։ Երեւանի թիվ 196 դպրոցի առաջին դասարաններին այս խնդիրը շատ չվնասեց։ Դպրոցում ոչ թե մեկ, այլ մի քանի առաջին դասարան կա։ Եվ այս օրերին թիվ 196 դպրոցի առաջին դասարանցիները հանդեսներ եւ ուրախ միջոցառումներ են կազմակերպում։ Առաջին «գ» դասարանի փոքրիկների համար «Այբբենարանի» տոնը միշտ կմնա ամենահաճելի եւ ուրախ հիշողություններից մեկը։ Դասվար Իրինա Ղազարյանը ոչինչ չէր խնայել փոքրիկների տոնը լիարժեք կազմակերպելու համար։ Իսկ երգ-երաժշտության ուսուցչուհի Եղիազարյանը հրաշալի երգեր էր սովորեցրել։ Ծանոթ հեքիաթներն ու երգերը, ոտանավորներն ու հանելուկները մեր երեխաների շուրթերին առավել հուզիչ էին հնչում։ Հայաստանին եւ հայրենիքին նվիրված ոտանավորների արտասանությամբ փայլեցին բոլոր փոքրիկները։ Դպրոցում մնացել են իրոք իրենց գործի նվիրյալները, նրանք, ովքեր գնալու տեղ չունեն, ում համար դպրոցը հարազատ տուն է եւ մանկավարժությունը՝ կյանքի միակ ուղին։ Թերեւս արժե հատկապես տարրական դասարաններում աշխատող մանկավարժներին աշխատանքի հերոսի կոչում շնորհել։ Թիվ 196 դպրոցի 1-ին «գ» դասարանի ծնողներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել