Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՂԵՏԻ ԳՈՏԻՆ ԿՎԵՐԱՆԱ 2003 Թ.»

Մայիս 16,2001 00:00

«ԱՂԵՏԻ ԳՈՏԻՆ ԿՎԵՐԱՆԱ 2003 Թ.» ՀՀ քաղաքաշինության նախարարության նորաստեղծ Աղետի գոտի վարչության պետ Վլադիմիր Սարդարյանը երեկ հայտնեց, որ աղետի գոտի հասկացությունը կվերանա ոչ թե 2001թ., ինչպես խոստացել էր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այլ 2003թ.։ Դա բացատրվում է նրանով, որ «աղետի գոտու ծրագրի իրականացումը չի սահմանափակվում, ինչպես նախկինում էր ծրագրավորված, դպրոցների, առողջապահական օբյեկտների եւ բնակարանների շինություններով, այլ ավելացել է նաեւ մշակութային օբյեկտների կառուցումը, ճանապարհաշինարարությունը»։ Պրն Սարդարյանն ասաց, որ դպրոցաշինությունը (59 դպրոց), գուցե նաեւ առողջապահական օբյեկտների կառուցումը, կավարտվի այս տարի։ Սակայն բնակարանների մի մասի շինարարությունը կավարտվի այս տարի (Գյումրիում կկառուցվի 1028 շենք՝ 1500 բնակարան), իսկ մյուս մասը ավարտին կհասցվի 2002-ին։ Այս տարի վերանորոգվելու են Սպիտակ- Գյումրի, Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհները։ Առաջին հերթին վերանորոգվելու են նաեւ Իսահակյանի, Մինասի տուն-թանգարանները։ Ընդհանուր առմամբ, աղետի գոտու վերականգնման համար, անհրաժեշտ է 95 մլրդ ներդրում, որի միայն 20%-ը տալիս է մեր պետությունը (սեփականաշնորհման միջոցներից), իսկ գումարի հիմնական մասը կհոգան արտասահմանյան ներդրողները եւ որոշ բարերարներ։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել