Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐԻՆԱԿԵԼԻ ԹԱՂԱՄԱՍ

Մայիս 15,2001 00:00

ՕՐԻՆԱԿԵԼԻ ԹԱՂԱՄԱՍ «Վահագնի» թաղամասում ավարտվել են ցուցադրական 6 նմուշի բնակելի տների կառուցման աշխատանքները։ Այստեղ պետք է կառուցվի մոտ 500 քարաշեն եւ փայտաշեն տուն՝ նախատեսված մոտ 700 ընտանիքի համար։ Թաղամասը կառուցելու համար ներդրումները կկազմեն 120 մլն դոլար, տեղեկացրեց «Հովնանյան ինթերնեշնըլ» ընկերության մարքեթինգի բաժնի տնօրեն Ս. Ամալյանը։ Կկառուցվեն զբոսայգիներ, խաղահրապարակներ, լողա եւ ջրավազաններ եւ այլն։ Թաղամասում ապրելու ցանկություն է հայտնել 60-ից ավելի մարդ, որից 10-ի հետ արդեն պայմանագիր կա կնքված։ Յուրաքանչյուր տան արժեքը տատանվում է 90-140 հազար դոլարի սահմաններում։ Ծրագրով նախատեսված է, որ կառուցվեն 2, 4 եւ 6 բնակարաններ պարունակող տներ, որոնք նման կլինեն ժամանակակից գեղեցիկ եւ հարմարավետ քոթեջների։ Դրանք կունենան կոմունալ եւ կենցաղային հարմարություններ, կից հողամասեր, պարտեզներ եւ ավտոտնակներ։ ԱՐՏՅՈՄ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել