ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐՈՒՄ Երեկ «Արմենիա» հյուրանոցում «փորձագիտական հանդիպում» էր կազմակերպվել ՀՀ ազատազրկման վայրերի բարեփոխումների շրջանակներում, որին մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչներ՝ Նիկոլայ Առուստամյանն ու Էմիլյա Նազարյանը, Անիտա Վան դե Կարը (Եվրոպայի խորհրդի հանցավորության հարցերով զբաղվող վարչության ներկայացուցիչ), Էնդրյու Բարքլը (Բանտային հետազոտությունների միջազգային կենտրոն), որն իրականացնողն է ՀՀ ազատազրկման վայրերի բարեփոխիչ գործողությունների, ինչպես եւ իրավաբաններ, ՆԳՆ համակարգի աշխատակիցներ, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակիցներ։ ԱՆ ներկայացուցիչ Էմիլյա Նազարյանն բացատրեց քրեադատավարական պրակտիկայում առկա ուղղվածությունը, այն է՝ մեղադրական ուղղվածությունը, «որը փոխանցվել է որպես նախկին սովորություն, չնայած նրան, որ օրենսդրորեն դրա կիրառման հնարավորությունները բավականին սահմանափակվել են»։ Խոսելով այլընտրանքային պատժատեսակների մասին, նա նշեց, որ այդ պատժատեսակները պետք է կիրառվեն «խիստ օրենքի շրջանակներով»։ Ռ. Մ.