ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀՅԴ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ Մայիսի 11-12-ին Երեւանում գումարվեց ղարաբաղյան հարցին նվիրված ՀՅԴ խորհրդաժողովը, որի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Դաշնակցութիւնը կողմ է արդար խաղաղութեան հաստատման ի խնդիր տարուող բանակցութիւններին, որոնց արդիւնքում ձեռքբերուած Արցախեան հարցի կարգաւորման որեւէ առաջարկ պարտի՝ ֊ Ապահովել Արցախի վերամիացումը Հայաստանի Հանրապետութեան կամ առնուազն Արցախի անկախութեան իրաւական ճանաչումը ամրագրող կարգավիճակ: ֊ Երաշխաւորել Արցախի եւ Հայաստանի ազգային անվտանգութիւնն ու պաշտպանունակութեան ապահովումը։ ֊ Պահպանել Հայաստանի Հանրապետութեան գերիշխանութիւնը հայրենի տարածքների վրայ, ինչպէս նաեւ հաստատագրել ՀՀ ռազմավարական կարեւորութիւնը տարածաշրջանում»: