Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ

Մայիս 12,2001 00:00

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ Երեւանի նորանշանակ քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը, վերազանցելով օրենքներով սահմանված իր լիազորությունները, փորձ է անում սահմանափակել Սահմանադրությամբ ՀՀ քաղաքացիներին վերապահված իրավունքները։ Նա հայտարարել է, որ այս տարի, ի թիվս իր այլ արգելանքների, արգելում է նաեւ շրջանավարտների գիշերային «անիմաստ» զբոսանքները՝ իրեն վերապահելով «իմաստալիցությունը» որոշող դատավորի դերը։ Երեւանը ՀՀ բոլոր քաղաքացիների մայրաքաղաքն է եւ ոչ երբեք Նազարյանի սեփականաշնորհված վոտչինան։ Դատապարտելով մեր Սահմանադրության դեմ կատարվող այս ոտնձգությունը՝ սթափության կոչ ենք անում քաղաքապետին, որին այսօրվանից համարում ենք իր հայտարարության բոլոր հնարավոր հետեւանքների միակ պատասխանատուն, իսկ 2000-2001թթ. շրջանավարտներին, քաղաքապետի կողմից «պատասխանատու» հռչակված տնօրեններին եւ դասղեկներին վստահեցնում, որ պետական մարմինների կողմից՝ շրջանավարտների սահմանադրական իրավունքի իրականացման ցանկացած խոչընդոտման մասին կարող են տեղյակ պահել Երիտասարդ պահպանողականների միությանը, որը մարդու իրավունքների հայաստանյան պաշտպանների հետ միասին օրենքով սահմանված ձեւերով եւ կարգով կպաշտպանի նրանց իրավունքները բռնապետական այս աննախադեպ փորձից։ Սա համարում ենք ժողովրդավարական կարգերը ձեւախեղելու հակասահմանադրական փորձ, քաղաքապետի վախի եւ անկարողության դրսեւորում՝ «գործ սարքելու» եւ երիտասարդ սերնդին սեփական Հայրենիքից զզվեցնելու միջոցով։ Մարդու իրավունքների մասին իրենց կանոնադրություններում հիշատակում ունեցող հասարակական կազմակերպությունների, ֆաշիզմը մերժող կուսակցությունների, ինչպես նաեւ պետական պատկան մարմինների ուշադրությունն ենք հրավիրում նախադեպի հավակնություն ունեցող այս դեպքի վրա։ ԵՊՄ նախագահություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել