Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՊՐՈՑԸ ԳՈՐԾՈՒՄ Է ՖԱՆՏԱՍՏԻԿ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Մայիս 12,2001 00:00

ԴՊՐՈՑԸ ԳՈՐԾՈՒՄ Է ՖԱՆՏԱՍՏԻԿ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ Տարածաշրջանի ամենախոցելի տեղը կրթական համակարգն է։ Ախալքալաքում գործում է 3 հայկական, 1 ռուսական, 1 գեղարվեստի դպրոց։ 8-10 ամիս ուշացող աշխատավարձի, կիսաավերակ շենքային պայմանների դեպքում չի կարելի, անշուշտ, խոսել արդյունավետ աշխատանքի՝ հետեւաբար դպրոցի կայացման մասին։ Անկախ դասաժամերից, վրացերեն լեզվի ուսուցիչը ստանում է 50-100 դոլար հավելավճար, եւ դրան զուգահեռ հայկական տարածքների կրթական ոլորտի խնդիրներն էլ ավելի ցավոտ են դիտվում։ Շրջանում առկա ծանր սոցիալ- տնտեսական պայմանները՝ անկանոնությունը էլեկտրաէներգիայի հարցում, արտագաղթը, հնարավորություն չեն տալիս լուծել դպրոցահասակներին, երիտասարդությանը հուզող խնդիրները։ Չկա ազատ ժամանակը տնօրինելու որեւէ միջոց։ Փաստորեն, դպրոցն այն միակ վայրն է, ուր կարող է գնալ երեխան։ «Քաղաքի միակ գեղարվեստի դպրոցը գործում է ֆանտաստիկ պայմաններում։ Մարդիկ վճարունակ չեն, թե չէ շնորհալիներ շատ կան, կարելի է լուրջ աշխատանք տանել երեխաներին փողոցից հեռու պահելու համար»,- պատմում էր դպրոցի տնօրեն Արմեն Կարապետյանը ու ցավում, որ իրոք տաղանդավոր փոքրիկներ կան, որոնք կարիք ունեն ուշադրության եւ խնդրեց հիշեցնել Հենրիկ Իգիթյանին, որ Ջավախքում իրեն սպասում են։ ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել