Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ ՕԿՈՒՊԱՆՏ ՉԷ

Մայիս 11,2001 00:00

ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ ՕԿՈՒՊԱՆՏ ՉԷ Շուշիի ազատագրման օրն այս տարի ոչ Երեւանում, ոչ էլ Ստեփանակերտում չունեցավ իր խորհրդին վայել շուքը։ Ավելին, հանրապետության նախագահը չկարեւորեց տոնը իր ներկայությամբ, իսկ նախօրեին P.S. հաղորդաշարում Վարդան Օսկանյանը համարձակվեց իր բարբաջանքներով ստվեր նետել Արցախյան ազատամարտի վրա։ Վերջինիս խոսքը հնչում էր այնպես, կարծես խոսողը հայոց արտգործնախարարը չէր, այլ ԱՄՆ Պետդեպարտամենտի Հայաստանի բաժնի վարիչը։ Նա ինքնավստահ ազատագրված հայկական տարածքները անվանեց օկուպացված, վիրավորելով այն հազարավոր հայորդիներին, որոնք արյուն են թափել հայրենի հողակտորի համար։ Մենք ստիպված ենք հիշեցնել պրն Օսկանյանին, իսկ նրա հետ միասին՝ իշխանություններին, որ հայ զինվորը օկուպանտ չէ, այլ իր պապական հողերի եւ իրավունքների մի մասին շատ թանկ գնով տիրացած ազատամարտիկ։ Որ ազատագրված բոլոր հողերը մերն են եղել ու կմնան, եթե դիվանագետները դադարեցնեն մեր նահատակ ընկերների արյամբ ազատված հողերի իրենց առեւտուրը։ Եթե մեր գլխավոր դիվանագետը ի վիճակի չէ՝ թող անմիջապես հեռանա ասպարեզից։ Նման դավաճանությունները հեշտ չեն մարսվում։ «Արցախ» գնդի կամավորականների անունից՝ հրամանատար ՄԻՔԱՅԵԼ ԱՊՐԵՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել