Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՀԱՐԳԻ ՊԱՏՃԱՌ Է»

Մայիս 09,2001 00:00

«ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՀԱՐԳԻ ՊԱՏՃԱՌ Է» Երեկ PTP ալիքով «Առավոտը «Արգումենտի ի ֆակտի» թերթի հետ» հաղորդումը նվիրված էր մայիսի 9-ին։ Հաղորդավարը հիմնականում խոսում էր վետերանների մասին։ Նա նշեց, որ բոլոր երկրներում մեծ հարգանք ու պատիվ են վայելում պատերազմի մասնակիցները։ Եվ որ բոլոր պետությունները պատերազմի մասնակիցների համար սահմանել են բարձր թոշակ եւ բազմաթիվ զեղչեր։ Հետո հաղորդավարը սկսեց օրինակներ բերել։ Ռուսաստանում պատերազմի մասնակիցները ստանում են մոտավորապես երկու հարյուր ԱՄՆ դոլար թոշակ, դրա եռակին եւ քառակին ստանում են Գերմանիայում եւ ԱՄՆ-ում։ Յուրաքանչյուր իրեն հարգող պետություն բարձր թոշակ եւ բազում զեղչեր է սահմանել, որպեսզի պատերազմի մասնակիցները մնացած կյանքը ապրեն հեշտ ու հանգիստ։ Հաղորդավարը շեշտեց, որ վերը նշված պետությունների թվին չեն պատկանում Հայաստանն ու Վրաստանը միայն, որոնք պատճառաբանում են, թե գտնվում են ֆինանսական աղքատ վիճակում։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել