Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿ ՔԱՅԼ ԱՌԱՋ, ԵՐԿՈՒ ՔԱՅԼ՝ ԵՏ

Մայիս 08,2001 00:00

ՄԵԿ ՔԱՅԼ ԱՌԱՋ, ԵՐԿՈՒ ՔԱՅԼ՝ ԵՏ Լոռու մարզում արդյունաբերության ոլորտի աշխատողների թիվը 11521 է։ Եթե նկատի ունենանք, որ 2000թ. այդ բնագավառում եղել է 11044 աշխատող, ապա կարելի է դրական տեղաշարժ արձանագրել։ Սակայն հաշվի առնենք, որ 1997թ. եղել է 16.510 աշխատող։ Հետեւաբար, վերջին 3-4 տարիներին արդյունաբերության աշխատողների թիվը շուրջ 5000-ով պակասել է։ Դա կարելի է բացատրել նրանով, որ չաշխատող գործարաններում ձեւականորեն «աշխատող» համարվող շատերը, սպասումներից հոգնած, աշխատանքից հոժարակամ ազատվել են՝ գերադասելով գործազուրկի կարգավիճակը չվարձատրվող «աշխատողից»։ Այդ կերպ նրանք հույս ունեն գոնե օգտվել գործազրկության կամ ընտանեկան նպաստից։ Աշխատողների մի մասն էլ կրճատվել է։ Թե քանի՞ մարդ է Լոռու մարզում հաշվառվում որպես «զբաղված», հայտնի չէ, համենայնդեպս, այդ զբաղվածությունը մատնանշող ցանկացած թվի մանրամասն վերլուծության դեպքում կստացվի 2-3 անգամ պակաս «մարդ-զբաղվածություն», քանի որ, ըստ դիտարկումների, մեկ անձը կարող է համատեղության կարգով մի քանի աշխատատեղ զբաղեցնել։ Գ. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել