Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վերջերս խմբագրություն էին դիմել մի քանի քաղաքացիներ, որոնք բողոքում էին, թե արտերկրից ուղարկված իրեն

Մայիս 08,2001 00:00

ԾԱՆՐՈՑՆԵՐԻ ԾԱՆՐ ՎԻՃԱԿԸ Վերջերս խմբագրություն էին դիմել մի քանի քաղաքացիներ, որոնք բողոքում էին, թե արտերկրից ուղարկված իրենց ծանրոցներից որոշ իրեր են անհետացել։Քաղաքացիների բողոքների հետքերով դիմեցինք Երեւանի մի քանի փոստային բաժանմունք, որտեղ մեզ ասացին, որ նման դեպքեր իրենց մոտ չեն գրանցվել։ «Երբ ծանրոցը հասնում է բաժանմունք, բնակիչը ինքն է գալիս դրա հետեւից։ Կան մասնավոր կազմակերպություններ, որոնք ծանրոցը ընդունում ու հանձնում են, եւ մենք դրա հետ որեւէ առնչություն չունենք։ Իսկ եթե նույնիսկ լինում են նման դեպքեր, մենք պարտավոր ենք փոխհատուցում կատարել»,- միաբերան ասացին բաժանմունքների վարիչները։ Թամանցիների 5 հասցեում տեղակայված փոստային բաժանմունքի վարիչ Նարինե Գեւորգյանը հիշեց հարեւան բաժանմունքում կատարված մի դեպք, երբ արտասահմանից եկած ծանրոցի միջից կորել էին ֆրանսիական օծանելիքներ, բայց «տուժողը» այդպես էլ որեւէ փոխհատուցում չէր ստացել։ «Արդյո՞ք «Հայփոստը» կարողանում է վերահսկել նամակների, ծանրոցների անվնաս փոխադրումները» հարցով դիմեցինք ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական բաժնի պատասխանատու Գայանե Դավթյանին։ Նրա խոսքերով, «դեպքեր են գրանցվել միայն, երբ փոստատարի անվան տակ կորզվել են գումարներ կեղծ ստորագրություններով կամ, ասենք, փոստատարը նամակը, ծանրոցը հանձնելիս գումար է պահանջել։ Մենք, իհարկե, շատ դեպքերում հայտնաբերում ենք նման խարդախներին, սակայն ավելորդ չի լինի մեր համաքաղաքացիներին եւս մեկ անգամ զգուշացնել, որ ստուգեն փոստատարների փաստաթղթերը»։ Տիկին Դավթյանը նշեց նաեւ, որ «այս հարցի վերաբերյալ վերահսկողական աշխատանքներ են ծավալվել նաեւ մաքսային ոլորտում, քանզի երբեմն բողոքներ են լինում, որ ծանրոցները բացվում են եւ դրանց միջից իրեր են անհետանում։ Սակայն փոստային աշխատողները դրանում մեղադրում են մաքսային ոլորտին, իսկ մաքսայինն էլ, բնականաբար, վերջինիս»։ Նշենք, որ մաքսային աշխատակիցների հետ զրույցից պարզ դարձավ, որ իրենք եւս իրենց պատասխանատու չեն համարում, քանզի, մաքսային վարչության պետ Խաչիկ Վարդանյանի հավաստմամբ, ծանրոցները կամ բեռները մանրակրկիտ զննման են ենթարկվում միայն այն դեպքում, երբ խախտվում է ՀՀ մաքսային օրենսգրքի թիվ 146 հոդվածը։ «Եթե տվյալ բեռը կամ ծանրոցը ՀՀ սահմանով անցնելու թույլտվություն չունի, պետք է պարտադիր մաքսազերծվի, այն էլ միայն ծանրոցի տիրոջ ներկայությամբ»,- ասաց նա։ Ուղեբեռը բացելուց հետո մաքսային աշխատակիցների կողմից կազմվում է համապատասխան արձանագրություն, որի տակ ստորագրում է հասցեատերը։ Մի պայմանով միայն մաքսատունը իրավասու է բացել ծանրոցը առանց տիրոջ։ Եթե 30 օրվա ընթացքում հասցեատերը չի արձագանքում, ապա ծանրոցը բացվում է լիազորված անձի կամ փոխադրող կազմակերպության ներկայացուցչի առկայությամբ։ «Վերահսկողական աշխատանքները պարտավոր են կազմակերպել փոստային կազմակերպությունները, քանզի մաքսային աշխատակցի պարտականությունն է «Չ տՏսվՏռ րՏւՐՈվվՏրՑՌ» ընդունել եւ հանձնել ուղեբեռը։ Չնայած, ինչ իմանաս, թե ո՞վ կարող է բացել ուղեբեռը, չէ՞ որ այն մի քանիսի ձեռքի տակով է անցնում»,- ավարտեց պրն Վարդանյանը։ ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել