Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՐԻՆԱ ԲԱԲԱՅԱՆԸ ՎՐԴՈՎՎԱԾ Է

Մայիս 04,2001 00:00

ԻՐԻՆԱ ԲԱԲԱՅԱՆԸ ՎՐԴՈՎՎԱԾ Է Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ապրիլի 30-ին ԼՂՀ արդարադատության ներկայացուցիչները եղել էին Սամվել Բաբայանի բնակարանում՝ գույքագրման պատրվակով։ Երեկ մենք հեռախոսազրույց ունեցանք ԼՂՀ ազգային հերոսի կնոջ՝ Իրինա Բաբայանի հետ։ Նա հայտնեց, որ մեր տեղեկատվությունը, գույքագրման հետ կապված, համապատասխանում է իրականությանը։ Ինչպես վրդովված շարունակեց, արդարադատության ներկայացուցիչները զգուշացրել էին նաեւ, որ Սամվել Բաբայանի ողջ գույքը կառգրավվի 10 օր հետո, ըստ ԼՂՀ ԳԴ որոշման։ Իրինա Բաբայանը եւ 3 անչափահաս երեխաները, փաստորեն, ստացվում է, որ ոչ մի իրավունք չունե՞ն Մամիկոնյան 19, բնակարան 9/10-ի նկատմամբ եւ, առհասարակ, ամուսնու, հոր ունեցվածքի հանդեպ։ ԼՂՀ արդարադատության ներկայացուցիչները հասկացրել են նաեւ, որ Ի. Բաբայանը կարող է դիմել դատարան 50% գույքային պահանջով։ Մեր այն հարցին, թե արդյոք մտածո՞ւմ է դիմել դատարան, տիկին Բաբայանն ասաց, որ ոչ։ Նա տեղեկացրեց նաեւ, որ Սամվել Բաբայանը Շուշիի բերդում է, եւ վերջին անգամ ամուսնուն տեսակցել է ս/թ ապրիլի 3-ին։ Ի դեպ, 2 ամիսը մեկ անգամ թույլատրվում է սննդամթերք (մինչեւ 50 կգ), իսկ 3 ամիսը մեկ՝ տեսակցություն։ Ս. Բաբայանին թերթեր չի տրվում, կապ չկա արտաքին աշխարհի հետ եւ, ինչպես Ի. Բաբայանը բնութագրեց՝ «բեսպրիդելը շարունակվում է» նրա նկատմամբ։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել