Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դա տեղի է ունեցել վաղուց: Բայց 94 տարեկան Սամվել Կոդորյանը Կալիֆոռնիայից ասում է, որ հիշում է, թե ին

Մայիս 04,2001 00:00

Հարցը լուծվեց 85 տարի անց Դա տեղի է ունեցել վաղուց: Բայց 94 տարեկան Սամվել Կոդորյանը Կալիֆոռնիայից ասում է, որ հիշում է, թե ինչպես իր ընտանիքը եւ հազարավոր հայեր ստիպված թողել են իրենց տները Օսմանյան Թուրքիայում, 1915 թվականին: Ճանապարհին նրա հորը՝ Կարապետին, թուրք զինվորները սպանեցին, նրա եղբայրը եւ երկու քույրերը նույնպես մահացան: Կարապետը եւ նրա մայրը հայտնվել են բանտում, եւ շվեյցարացի բժշկի օգնությամբ, փախել են Սիրիա, իսկ հետո՝ 1920-ին, տեղափոխվել ԱՄՆ: Կոդորյանի հայրը, ինչպես եւ, ենթադրաբար, 3647 հայ Օսմանյան կայսրությունում, գնել է կյանքի ապահովագրման փաստաթուղթ («պոլիս») Նյու Յորքի New York life ապահովագրական ընկերությունից: Այդ պայմանագրերը կնքվում էին հիմնականում ընկերության փարիզյան գրասենյակի միջոցով եւ հաշվարկվում էին ֆրանսիական ֆրանկներով: Այդ «պոլիսների» տերերի մեծ մասը, հավանաբար, մահացել է ջարդերի ժամանակ, երբ թուրքերը կարծել էին, թե հայերը Առաջին համաշխարհային պատերազմում սատարելու են Թուքիայի ավանդական թշնամուն՝ Ռուսաստանին, եւ հարյուր հազարավոր հայեր նպատակաուղղված ձեւով ոչնչացվեցին: Նյու Յորքում եւ Փարիզում իրավական կոմիտեի հանդիպումից հետո New York life-ը որոշեց փաստաբան ուղարկել Կոստանդնուպոլիս՝ վճարելու ապահովագրական «պոլիսների» 38 տոկոսը՝ մնացածը թողնելով չվճարված: 1924-ին ապահովագիրները դուրս եկան Եվրոպայից՝ սպասելով ավելի բարենպաստ ժամանակների: Տասնամյակների ընթացքում կոտորածներից փրկվածները պատահական փորձեր էին անում ստանալու ապահովագրված գումարները: Սակայն New York life-ը դրանից խուսափում էր, պատճառաբանելով, որ հայցվորները չեն կարողանում ապացուցել իրենց հարաբերությունները հանգուցյալների հետ: Այնուհետեւ՝ 1999-ին Լոս Անջելեսում տեղի ունեցավ դատ, որը հարուցեց Մարտին Մարությանը, որի 1915 թվականին սպանված քեռին ուներ ապահովագրական «պոլիս»: Անցած տարի, երբ ապահովագրական ընկերությունները փորձեցին գործն ուղարկել Ֆեդերալ դատարան, Կալիֆոռնիայի օրենսդիրները օրենք ընդունեցին, որը թույլ է տալիս այդ նահանգում ապրող հայերին Առաջին համաշխարհային պատերազմի շրջանին վերաբերող ապահովագրական ընկերությունների դեմ հայցերով դիմել Կալիֆոռնիայի դատարան: Դրանից հետո New York life-ը սկսեց իրեն պահել իրավաբանական անձի նման: Նրա փաստաբանները իջել են ընկերության 60 հազար ֆութ մակերես ունեցող պահեստը եւ չհրկիզվող պահարաններում գտել միկրոֆիլմային փաստաթղթեր, հաշվապահական գրքեր եւ ապահովագրված հայերի հետ կապված այլ փաստաթղթեր: Ապրիլի կեսերին, ջարդից ավելի քան 85 տարի անց, ընկերությունը սկզբունքային որոշում ընդունեց՝ վճարել 15 միլիոն դոլար: Համաձայն պայմանագրի, New York life-ը հրապարակելու է 2186 անուն «պոլիսներ» ունեցող բարեկամների, որոնք կարող են վճարումներ ստանալ: Հատուկ կոմիտեն քննարկելու է դիմումները, եւ ընկերությունը կարող է զգալիորեն թեթեւացնել իր պայմանները՝ պահանջելով միայն, որ դիմորդները ապացուցեն իրենց ազգակցական կապը ապահովագրված մարդկանց հետ: Ընտանիքները շատ չեն ստանա: Ըստ պայմանագրի, վճարվելու է «պոլիսների» նոմինալ արժեքի տասնապատիկը՝ միջին հաշվով մոտ 6 հազար դոլար: New York life-ը նաեւ նվիրելու է 3 միլիոն դոլար հայկական կազմակերպություններին՝ փոխհատուցելու նրանց, ովքեր չեն կարողացել դիմել: Ինչպես միշտ, բոլորից շատ շահում են փաստաբանները. օրինակ, Plantiff attorneys, այդ թվում՝ Վիլիամ Շերնոֆը, որը վարում էր Հոլոքասթի հետ կապված գործերը, վաստակել է 2,5 միլիոն դոլար: ՆԱԹԱՆ ՎԱՐԴԻForbs, 1 մայիսի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել