Լրահոս
Օրվա լրահոսը

ԷԼԻՆԱՆ ԵՎ ԼԻԼԻԹԸ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ ԵՆ

Մայիս 03,2001 00:00

ԷԼԻՆԱՆ ԵՎ ԼԻԼԻԹԸ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ ԵՆ Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը շուտով կհատի եզրագիծը։ Հայտնի կդառնան այն 29 երջանիկները, ովքեր մրցաշարի արդյունքներով իրավունք կստանան ուժերը չափել նաեւ աշխարհի առաջնությունում։ Երեկ կայացած 9-րդ՝ նախավերջին տուրից հետո մեր հանրապետության ուժեղագույն շախմատիստուհին՝ միջազգային գրոսմայստեր Էլինա Դանիելյանը 6,5 միավորով բաժանում է 4-րդից 12-րդ տեղերը եւ աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու գերազանց հնարավորություն ունի։ Հաջող է հանդես գալիս նաեւ մեր երկրորդ գրոսմայստերը՝ Լիլիթ Մկրտչյանը։ Նա 6 միավորով 13-րդից 28-րդ տեղերը բաժանող շախմատիստուհիների շարքում է եւ նույնպես կարող է բաղձալի ուղեգիրը նվաճել, եթե վերջին տուրում հաջող հանդես գա։ Մեր հանրապետության մյուս երկու ներկայացուցիչները՝ Նելլի Աղինյանը եւ Գոհար Հլղաթյանը 4-ական միավորով ընթանում են մրցաշարային աղյուսակի միջին հորիզոնականներում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել