Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՇՏՈՑՆ Է՞Լ ՕՏԱՐԱՄԵՏ ԴԱՐՁԱՎ

Մայիս 03,2001 00:00

ՄԱՇՏՈՑՆ Է՞Լ ՕՏԱՐԱՄԵՏ ԴԱՐՁԱՎ Երեկ խմբագրություն զանգահարեց Արմավիրի մարզի բնակիչ, բանահավաք Ժորա Շիրակը եւ պատմեց իրենց մարզում շրջանառվող մի անեկդոտանման լուրի մասին։ Ըստ դրա՝ Արմավիրի մարզպետ Ալբերտ Հերոյանը դպրոցներից մեկի այցելության ժամանակ տնօրենին զայրացած նկատողություն է անում, թե՝ «դպրոցում սկսել եք հազար ու մի օտարալեզու պաստառներ փակցնել»։ Տնօրենի այն հարցին, թե ո՞րն է օտարալեզու արտահայտությունը, մարզպետը մատնանշել է Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին հայերեն նախադասությունը. «Ճանաչել զիմաստություն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։ Մեր հարցին՝ այդ «օտարամետ» նախադասությունը հանվե՞լ է դպրոցի պատից, պրն Շիրակը պատասխանեց. «Չէ՜, ի՞նչ եք ասում, էդ մարզպետն է տգետ, բայց դպրոցի տնօրենն էլ հո նրա խելքի՞ն չէ»։ Ա. Դ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել