Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՈՒՏՈՎ ԿՇՏԿՎԵՆ ՈՒ ԿՄԻԱՑՎԵՆ

Մայիս 03,2001 00:00

ՇՈՒՏՈՎ ԿՇՏԿՎԵՆ ՈՒ ԿՄԻԱՑՎԵՆ «Շուրջ մեկ ամիս է՝ անջատվել են մայրաքաղաքի բոլոր թվային հեռախոսների համարների բաշխիչները։ Բազմիցս փորձել ենք «ԱրմենՏելից» ճշտել անջատման պատճառները, բայց մեզ որեւէ մեկը չբարեհաճեց պատասխանել»,- ասացին խմբագրություն դիմած մի խումբ քաղաքացիներ։ «Մի ժամանակ մենք հնարավորություն ունեինք հայտնաբերել «հեռախոսին կպած պարապ մարդկանց», որոնք իրենց բանուգործը թողած՝ զանգում են սրան-նրան եւ «գժվացնում»։ Հիմա ցանկացած մարդ կարող է զանգել, հիմար, անհեթեթ բաներ խոսել եւ դու երբեք չես կարող իմանալ, թե ում հետ գործ ունես»,- բորբոքված պատմում էին քաղաքացիները։ Նրանք նաեւ նշեցին, որ համարի բաշխիչներն այնքանով էին հարմարավետ, որ տանը չեղած ժամանակ հեռախոսը գրանցում էր բոլոր զանգերը։ Իսկ հիմա ինչ զանգ էլ որ գալիս է՝ հեռախոսը գրում է միայն «վՏՎպՐ վպ ՏտՐպՊպսԴվ»: Այս խնդրի շուրջ պարզաբանումներ ստանալու համար զանգահարեցինք «ԱրմենՏել», սակայն, քանի որ ղեկավարները գնացել էին ընդմիջման, մեր հարցերին պատասխանեց աշխատակիցներից մեկը. «Վերջերս գրանցվել են ոչ պաշտոնական դեպքեր, երբ բնակիչների միջեւ կռիվներ եւ վիճաբանություններ են եղել, որի պատճառով անջատվել են հեռախոսների բաշխիչները»։ Ըստ աշխատակցին հասած լուրերի, հավանական է, որ բաշխիչներն այլեւս չմիացվեն։ Մի փոքր ուշ նորից զանգեցինք «ԱրմենՏել»։ Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Չութիլյանը մեզ նախ խնդրեց նման հարցերով խոսել իր եւ ոչ թե աշխատակցի հետ. «Մենք ունենք 8000 աշխատող եւ եթե ամեն մեկը իրեն իրավունք վերապահի մեկնաբանություններ անել, ուրեմն, բնականաբար, եզրահանգումները ճիշտ չեն լինի եւ շփոթության մեջ կգցեն մարդկանց։ Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ թվային հեռախոսների համարների բաշխիչները ժամանակավոր են անջատվել՝ կապված վերջերս ծագած տեխնիկական որոշ բարդությունների հետ։ Դրանք շուտով կշտկվեն եւ բաշխիչները նորից կմիացվեն»։ Ա. ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել