ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐԸ… ԲԱԿ Է Մինչ քաղաքական գործիչները գլուխ են կոտրում երկիրը փոսից դուրս բերելու համար, մինչ հայրենի իշխանությունները մտածում են դրսի ֆինանսական «դուդուկի» տակ «պարելու» մասին, մինչ մտավորական սերուցքը գրասենյակային հայրենասիրությամբ հուսահատության դուռն է բացում իր «համայնքի» մաս կազմող շարքային քաղաքացիների համար, աշխարհի պուճուր անկյունում (գրանտային մասնաբաժին չունեցող)՝ Նոր Նորք համայնքի 3-րդ զանգվածի 30 եւ 31 շենքերի բակում «չհայրենասերները» ծաղիկ են աճեցնում, ցայտաղբյուր կանգնեցնում, նորոգում են աստիճանավանդակները, աթոռներ սարքում։ Նրանք առանց նախընտրական կարգախոսի էլ սիրում են իրենց բակը, հայրենիքը։ Օրեր առաջ Նոր Նորքի թաղապետ Մկրտիչ Մինասյանի կողմից վերոնշյալ շենքերի բակը շահեց «Լավագույն բազմաբնակարան շենքի բակ» առաջին մրցանակը։ Այն 50 հազար դրամ է։ Մրցանակը կօգտագործվի հաղթողի՝ բակի կարիքները հոգալու վրա։ Ռ. Մ.