Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատել եմ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի կենտրոնական գրադարանում։ Ունեմ երեսուն տարվա աշխատանքա

Մայիս 02,2001 00:00

«Գործում է» միայնհրամանի գիրքը Աշխատել եմ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի կենտրոնական գրադարանում։ Ունեմ երեսուն տարվա աշխատանքային ստաժ, համարվում եմ երկրորդ կարգի հաշմանդամ։ Աշխատել եմ ջանք ու եռանդ չխնայելով, մինչեւ որ Մարտունի քաղաքի քաղաքապետի կողմից ԳԿՀ-ի տնօրենին ներկայացվեց թիվ 12 արձանագրությամբ քաղաքապետարանի որոշումը՝ հաստիքների կրճատման վերաբերյալ, ինչը եւ առիթ հանդիսացավ Մարտունի քաղաքի ԳԿՀ-ի տնօրեն Լիդա Ալեքսանյանի համար, անհիմն, առանց խղճի խայթի, հաշվի չառնելով իմ երկար տարիների աշխատանքը, փորձն ու հմտությունը, ազատել ինձ աշխատանքից։ Իմ աշխատած տարիներին գրադարանը չի ունեցել գրությունների, ելքի-մուտքի, դիմում-բողոքների համար անհրաժեշտ գրանցման մատյաններ։ Գործում էր միայն մեկ հրամանի գիրք, որի էջերը պարունակում են միայն կեղծիքներ։ Դիմում-բողոքների մատյանի չգոյությունն այնքան էր ձեռնտու տնօրենին, որ գրադարանի 4 աշխատողները, որից 3-ը եղել են նյութական պատասխանատուներ՝ ազատվելով աշխատանքից, մեկնեցին ԱՊՀ երկրներ՝ բնակություն հաստատելու։ Տնօրենը նրանց չէր ազատել աշխատանքից, չէր գրանցել նրանց դիմումները եւ երկար տարիներ նրանց անվան դիմաց դուրս է գրվել աշխատավարձ։ Արտերկիր մեկնածները՝ ազատված չլինելով տնօրենի կողմից, չեն կատարել հանձնում-ընդունում, այդ պատճառով մեթոդմատենագիտության բաժնում եղած գրականությունը՝ բառարաններ, տեղեկատու հրատարակություններ եւ այլ արժեքավոր գրքեր, անհետացել են անփույթ աշխատանքի պատճառով։ Տնօրենը պահում էր 6 հաստիք (փոխտնօրեն, ավագ մատենագետներ, հավաքարար եւ պահակ), իսկ իր ծանոթ- բարեկամները հաճախակի հրամանագրվել են ձեռքի տակ եղած հաստիքացուցակում, ստանալով աշխատավարձ, ծննդյան եւ հետծննդյան անաշխատունակության թերթիկներ։ Տնօրենը հաշվապահ Հռիփսիկ Նազարյանին առանց հիմնավոր պատճառի ազատեց զբաղեցրած պաշտոնից, փոխարենը նշանակելով իր հարսին։ Հաստիքով նախատեսված երեք պահակներից իրականում աշխատել են երկուսը, իսկ մեկ հաստիքը յուրացրել է տնօրենը։ 1999թ. գրադարանը ունեցել է 850 ընթերցող, սակայն վիճակագրական հաշվետվությունում ցույց է տվել 3000 ընթերցող։ Դուրս գրված գրականությունը (մակուլատուրան) բեռնատար ավտոմեքենայով տարվել է միայն իրեն հայտնի ուղղությամբ։ Տնօրենն ազատել է փաստորեն մեզ աշխատանքից առանց արհմիության կոմիտեի եւ քաղաքապետարանի իրավախորհրդատուի կարծիքը հաշվի առնելու։ ՌՈԶԱ ԺԱՄՀԱՐՅԱՆ Մարտունի Պատրաստ ենք լսելու եւ տնօրենի փաստարկները, եթե այդպիսիք կան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել