Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել Աջապահյանի օրհնությամբ Վորլդ Վիժն Արմենիան նոր գրասենյակ բացեց Գյու

Մայիս 01,2001 00:00

Հզոր սերունդներ՝ հզոր ապագայի համար Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել Աջապահյանի օրհնությամբ Վորլդ Վիժն Արմենիան նոր գրասենյակ բացեց Գյումրի քաղաքում, որտեղ Երեխաների աջակցության եւ Տարածքի զարգացման ծրագիրն է իրականացնում՝ ընդգրկելով 1500 երեխա եւ երեք թաղամաս՝ Անի, Մուշ եւ Ավստրիական: Արարողությանը մասնակցում էին նաեւ հյուրեր մարզպետարանից, քաղաքապետարանից, տեղի հասարակական կազմակերպություններից եւ Վորլդ Վիժնի Ամերիկյան Միացյալ Նահանգների գրասենյակից: «Մուշ թաղամասում մենք այցելեցինք մի քանի ընտանիքների: Ես խորապես վշտացած եմ՝ տեսնելով այդքան կարիք եւ զրկանք: Դժվար է պատկերացնել այն մոր տառապանքները, որն ի վիճակի չէ գոնե ցամաք հացով բավարարել իր երեխաներին: Սակայն ես տեսնում եմ մեծ ուժ՝ հանձինս ՎՎ Արմենիայի եւ տեղի բնակչության: Մի քանի տարի հետո սիրով ետ կգամ՝ տոնելու այդ ուժի հաղթանակը»,- ասաց ՎՎ ԱՄՆ գրասենյակի Մերձավոր Արեւելքի եւ Արեւելյան Եվրոպայի շրջատարածքի թեմի ղեկավար Շարոն Սիմպսոնը իր հարցազրույցում: Գյումրեցիների համար այս իրադարձությունը մեծ տոն էր: Նրանք ուրախ էին տեսնելու, որ ՎՎ Արմենիայի համար Գյումրին արդեն հարազատ տեղ է դարձել: «Մենք մեծ հավատքով ողջունում եւ մեր երախտիքն ենք հայտնում ՎՎ Արմենիային՝ Գյումրիում կատարած եւ ընթացքի մեջ գտնվող ծրագրերի համար: Բոլորովին վերջերս ավելի քան հազար ծառ տնկվեց Մուշում, Անիում եւ Ավստրիականում՝ ՎՎ Արմենիայի ջանքերով»,- ասաց Անի թաղամասի բնակչուհի Շուշանիկ Ստեփանյանը: Գյումրեցիները լավ գիտակցում են իրենց տեղն ու դերը ՎՎ Արմենիայի Տարածքի զարգացման ծրագրի իրականացման մեջ: Գյումրեցու տիրոջ իրավունքով անմիջական միջամտությունն ու մասնակցությունը կնպաստի իրենց հայրենի քաղաքի բարգավաճմանը: «Այն, ինչ մենք կառուցում ենք այսօր՝ հզոր սերունդներ կծնի ապագայի համար, սերունդներ, որ կկարողանան սատար կանգնել աշխարհում նրանց համար, ովքեր կարիք ունեն օգնության»,- ասաց ՎՎ Արմենիայի ղեկավար Ռոբերտ Դիրեյը իր բացման խոսքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել