Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ոչ մի հավից բողոք չեմ ստացել, սակայն անպայման ամենայն բծախնդրությամբ անձամբ կանդրադառնամ ցանկացած հ

Մայիս 01,2001 00:00

ՀԱՅՐԻԿՅԱՆ-ՀԱՎԵՐ ԱՌԱՆՁՆԱԶՐՈՒՅՑԻՑ ՊԱՐԶՎԵՑ, ՈՐ… «Ոչ մի հավից բողոք չեմ ստացել, սակայն անպայման ամենայն բծախնդրությամբ անձամբ կանդրադառնամ ցանկացած հավի ու աքլորի կամ աքլորացածի բողոքին։ Սակայն կոմունիստ Նորիկը կարող է վստահ լինել, նրա բողոքն ինչի մասին էլ լինի՝ կարժանանա հանգամանալից քննության»,- երեկ իր գրավոր հայտարարության մեջ նշեց ՀՀ նախագահին կից մարդու իրավունքների պաշտպան Պարույր Հայրիկյանը։ Պրն Հայրիկյանի՝ քաղաքական գործչի, իրավապաշտպանի եւ բիզնեսմենի երջանիկ համատեղության մասին շատ է գրվել։ Որոշ դիտորդներ նույնիսկ կարծիք են հայտնել, որ այդ գործչի հաջողությունները բիզնեսում պայմանավորված են ՀՀ նախագահի հանդեպ իր ավելի քան լոյալ դիրքով։ Վերջերս այդ թեման սկսեց հուզել նաեւ կոմունիստ պատգամավոր Նորիկ Պետրոսյանին։ Նրա մեղադրանքներին ի պատասխան՝ երեկ ասուլիս էր հրավիրվել։ Երեւան-Բարձրաշեն թռչնաբուծական ՓԲԸ գործադիր տնօրեն Հակոբ Յումուշադյանը, ի պաշտպանություն Պարույր Հայրիկյանի, հայտարարություն արեց։ Նա նշեց, որ Պարույր Հայրիկյանին վարկաբեկողները պարզապես ցանկանում են նրան ոչնչացնել։ Իսկ որոշ ԶԼՄ-ներ, որոնք Պ. Հայրիկյանին թալանիչ անվանեցին, պարզապես ցանկացան զրպարտել։ Իրականում Պ. Հայրիկյանը, ըստ պրն Յումուշադյանի, ազգի հերոս է։ Այդ նախաբանից հետո բիզնեսմենն անցավ բուն թեմային։ 1998 թ. Պ. Հայրիկյանի միջնորդությամբ մի խումբ ամերիկահայեր գնեցին թռչնաբուծական ֆաբրիկայի բաժնետոմսերը եւ կատարեցին ավելի քան 300000 դոլարի ներդրում։ Պ. Հայրիկյանին մամուլով զրպարտելուց հետո, ամերիկահայերը հայտարարեցին, որ ֆաբրիկան սնանկ են հայտարարում։ Թռչնաքանակը բաժանվեց աշխատողներին, զոհված ազատամարտիկների ընտանիքներին, մանկատներին։ Իսկ գործարանի պարտքի ծավալը հասավ 30 միլիոնի։ «Սակայն Պ. Հայրիկյանի շնորհիվ 30 միլիոնանոց պարտքի ծավալը մոտեցավ 15 միլիոնի»,- ասաց Յումուշադյանը։ Իսկ «Կոմունիստ Նորիկին առաջարկվեց անձամբ դատի տալ Պ. Հայրիկյանին, եթե, իհարկե, ինքը հավատում է եւ վստահ է իր խոսքերի ճշմարտացիությանը, սակայն կոմունիստ Նորիկը դատի չտվեց, որովհետեւ իր խոսքերը պարզապես զրպարտանք էին»,- ասաց Հ. Յումուշադյանը։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել