Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Առնվազն

Մայիս 01,2001 00:00

Ղարաբաղյան խաչմերո՞ւկ Առնվազն մինչեւ այս ամիս, երբ հայերի եւ ադրբեջանցիների 13-ամյա ծանր կոնֆլիկտի լուծման հեռանկարները անսպասելիորեն պայծառացան, Արեւմուտքի խոսակցությունները Հարավային Կովկասի վարդագույն ապագայի մասին՝ հնչում էին որպես անհաջող կատակ: Այժմ, իսկապես, կան նոր հույսեր երկարատեւ խաղաղության համար: Դիվանագիտական տեսության համաձայն, երեք փոքր պետությունների՝ Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի տարածաշրջանը պետք է բանուկ ճանապարհ լինի Եվրոպայի եւ Ասիայի միջեւ՝ Կասպից ծովի եւ Կենտրոնական Ասիայի գազի եւ նավթի համար: Իրականում, կոնֆլիկտի ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում, տարածաշրջանը վերածվել է վատ պահպանվող հրադադարի գծերի, ականների դաշտերի եւ փակուղիների մի խառնուրդի, որը խոչընդոտում է սովորական տեղական առեւտրին՝ էլ չխոսելով մեծ միջազգային գործերի մասին: Վեց տարվա կատաղի պայքարից հետ, երբ երկու կողմերն իրար ռմբակոծում էին եւ իրականացնում էթնիկական զտումներ, 1994-ին պարտվող Ադրբեջանը, հետագա կորուստները կանխելու համար, համաձայնեց զինադադարի: Սակայն տնտեսական զարգացումը խափանված է՝ հիմնավոր կարգավորման բացակայության պատճառով: Սակայն իրավիճակը ավելի հուսադրող է ներկայանում այս ամիս Քի Ուեսթում տեղի ունեցած 5-օրյա հանդիպումից հետո: Պետական դեպարտամենտը արձանագրեց «էական առաջընթաց» այն բանից հետո, երբ միջազգային միջնորդները քննարկեցին առաջարկները Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ, որոնք ավելի ուշ մեկնեցին Վաշինգթոն՝ նախագահ Ջորջ Բուշին հանդիպելու: Բանակցությունները կշարունակվեն Ժնեւում: Հույսեր կան, որ դրան հաջորդող մոսկովյան հանդիպման ժամանակ կովկասյան երկու նախագահները կարող են նույնիսկ համաձայնագիր ստորագրել: Հնարավոր գործընթացի ուրվագծերը հայտնի են: Հայերը վերադարձնում են ադրբեջանցիներին իրենց գրաված 7 շրջաններից 6-ը: Լեռնային Ղարաբաղը եւ նրան կից Լաչինի շրջանը, որը կապում է Ղարաբաղը Հայաստանի հետ, ստանում են ինքնակառավարման կարգավիճակ (self-governing status): Որպես փոխհատուցում՝ Ադրբեջանը կստանա միջազգայնորեն վերահսկվող (internationally protected) ճանապարհ, որը կապում է Ադրբեջանը Նախիջեւանի անկլավի հետ: Եթե սառույցը իսկապես կոտրվի, դա կլինի գերտերությունների համագործակցության ցայժմ հազվադեպ հանդիպող օրինակ: Բուշի վարչակազմը ակտիվ է Կովկասում, թեեւ ոչ այնքան, որքան Բալկաններում եւ Մերձավոր Արեւելքում: Նա, կարծես, ցանկանում է ընդունել Ռուսաստանը որպես դիվանագիտական գործընկեր: Իր հերթին, Ռուսաստանը կարող է համոզվել, որ համագործակցությունն ավելի օգտակար է, քան գործի խափանումը: The Economist, 21 ապրիլի Հոդվածը ներկայացվում է կրճատումներով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել