Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՇԵՅԽԻ ԳԱՎԱԹԸ»՝ ԿԱՐԵՆ ԱՍՐՅԱՆԻՆ

Ապրիլ 28,2001 00:00

«ՇԵՅԽԻ ԳԱՎԱԹԸ»՝ ԿԱՐԵՆ ԱՍՐՅԱՆԻՆ Դուբայում ավարտվեց «Sheikh Rashed Bin Hamdan Cup» (Շեյխի գավաթ) ավանդական միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրների 100 շախմատիստներ։ Մասնակիցները շվեյցարական համակարգով խաղացին 9 պարտիա։ Նախավերջին տուրից հետո 6-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում էին միանգամից յոթ շախմատիստներ։ Նրանց մեջ էին նաեւ մեր հանրապետության ներկայացուցիչներ, գրոսմայստերներ Կարեն Ասրյանն ու Արտաշես Մինասյանը։ Եզրափակիչ տուրում Կարենն ու Արտաշեսը իրենց հանդիպումներն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով՝ ընդհանուր հաշվարկով վաստակելով 6,5-ական միավոր։ Իսկ երբ մրցաշարը հատեց եզրագիծը, պարզվեց, որ ընդհանուր առմամբ իր անվան դիմաց ճիշտ այդքան միավոր գրանցել է ութ շախմատիստ։ Կազմակերպիչները հարկադրված եղան հաղթողին որոշելու համար լրացուցիչ հաշվարկներ անել, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում։ Պարզվեց, որ ամենից ավելի նպաստավոր են Կարեն Ասրյանի տվյալները։ Հենց նրան էլ հանձնվեց «Շեյխի գավաթը» եւ դրամական գլխավոր մրցանակը։ Ինչ վերաբերում է Արտաշես Մինասյանին, նա ճանաչվեց չորրորդը, որը նույնպես բարձր ցուցանիշ է։ Հայաստանի երրորդ պատվիրակը՝ Աշոտ Անաստասյանը, մրցաշարի վերջնամասն անհաջող անցկացրեց եւ 5.0 միավորով տեղ զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի միջին հորիզոնականներում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել