Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹ

Ապրիլ 28,2001 00:00

ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹ Երեկ քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի ու սպորտի վարչության անդամներն ու Կենտրոն համայնքի մշակույթի բաժնի ներկայացուցիչները հանդիպեցին լրագրողներին՝ քննարկելու այդ ոլորտում առկա խնդիրները։ Ըստ Կենտրոն համայնքի մշակույթի բաժնի պետ Արամ Մանուկյանի, որքան երկրի տեղական ինքնակառավարման մարմիններն ամուր լինեն, այնքան այդ երկրում ցնցումները կբացառվեն։ Այնինչ, «մեր երկիրը, ցավոք, դեռ այն երկիրն է, որտեղ նախագահի կամ վարչապետի փոփոխությունը մեծ ցնցումներ է առաջացնում հասարակության բոլոր շերտերում»։ Ա. Մանուկյանի խոսքերով, ասենք, երաժշտական դպրոցների տնօրենները չպետք է նշանակվեն Երեւանում, բայց աշխատեն Մեղրիիում։ Այդ նշանակման իրավունքը պետք է տրվի ներքեւի իշխանություններին, որոնք «ավելի լավ գիտեն, թե ով է առավել արժանի այդ պաշտոնին»։ Ա. Մանուկյանի հավաստմամբ, տեղական ինքնակառավարման մարմիններն ավելի օպերատիվ են աշխատում, քան մշակույթի նախարարությունը։ Իսկ քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Արտավազդ Թորոսյանը նշեց, որ բոլոր պրոբլեմները քննարկվում են համայնքների ղեկավարների հետ, ու նրանց կարծիքը հաշվի է առնվում որոշում ընդունելիս։ Հանդիպման արդյունքում տպավորություն ստացվեց, որ մշակույթի ոլորտը Հայաստանում անմխիթար վիճակում է ու դրա բարելավման ուղղությամբ որեէ լուրջ ձեռնարկում չկա։ Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել