Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԶՈՔԱՆՉՆ ԱՄԵՆԱՄԵԾ ՀՐԱՀՐՈՂՆ Է

Ապրիլ 28,2001 00:00

ԶՈՔԱՆՉՆ ԱՄԵՆԱՄԵԾ ՀՐԱՀՐՈՂՆ Է Կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնը փորձում է թեթեւացնել ամեն օր բռնության ենթարկվող կանանց վիճակը։ Այդ իսկ պատճառով երեկ նա հերթական խորհրդակցությունն անցկացրեց, որին մասնակցում էին նաեւ Երեւանի տարբեր բաժանմունքների միլիցիայի աշխատակիցներ։ Կենտրոնի նախագահ Սուսաննա Վարդանյանը տեղեկացրեց, որ իրենք համագործակցում են չորս հանրապետությունների հետ՝ Ուկրաինա, Մոլդովա, Ուզբեկստան, Հայաստան, եւ համատեղ իրականացնում ծրագիր։ «Նպատակը փորձի փոխանակումն է, իմանալ, թե ինչպես են մեր ՆԳ մարմինները վերաբերվում այդ խնդրին, իմանալ, թե ինչ օրենքներ է պահպանում այդ դաշտը։ Իրականում որքա՞ն են հանդիպում նման դեպքեր, ի՞նչ միջոցներ է ձեռնարկվում այդ ժամանակ եւ ի՞նչ հետեւանքներ է թողնում բռնությունը»,- ասաց Ս. Վարդանյանը։ Ըստ ներկա իրավաբանների եւ միլիցիայի աշխատակիցների, հիմնական բողոքողները կանայք են, իսկ հիմնական պատճառը՝ ֆինանսական ծանր պայմանները։ Նրանց տվյալներով, լինում են դեպքեր, երբ կինը հոգեբանական բռնության է ենթարկում ամուսնուն, որը, ի դեպ, շատ ծանր է տանում։ Շատ հաճախ հարցը դատարան դիմելով չի լուծվում, ընդհակառակը, ավելի է սրվում, քանի որ գործին այս դեպքում «խառնվում է մի երրորդ անձ եւս», եւ բարդացնում է իրավիճակը։ Թերեւս կինը չդիմի իրավապահ մարմիններին, եթե նրան չդրդի, ասենք, զոքանչը, որը, ինչպես ոստիկաններից մեկն ասաց՝ ամենամեծ հրահրողն է։ Լինում են նաեւ դեպքեր, երբ ներկայացրած դիմումը հաջորդ օրը ետ են վերցնում՝ պատճառաբանելով, որ դա արվել է վրդովված պահի։ Ներկա իրավաբաններից մեկը ասաց, որ բռնություն իրականացնող ամուսինը, եթե ստորագրություն է տալիս, թե նման բան այլեւս չի անի եւ նույն արարքը կատարում է՝ ենթարկվում է վարչական պատասխանատվության։ ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել