Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 27,2001 00:00

ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ Երեկ Ազգային ակադեմիայի դահլիճում հրապարակվեց մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունների ուղերձը։ Օրվա թեման էր՝ «Ապագան կերտել արդեն այսօր»։ Ելույթ ունեցողները շեշտում էին, որ Հայաստանում վերջապես գործնականորեն ընդունվեցին բոլոր օրենքները, որոնք ձեւավորում են Հայաստանի արդյունաբերական սեփականության օբյեկտների պահպանության իրավական դաշտը։ Նաեւ նշեցին, որ իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար բյուջե մուտքագրվել է 1 մլրդ 100 մլն դրամ։ Իսկ բյուջեից ստացվել է ընդամենը 100 մլն դրամ։ Արդեն հրապարակվում է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագիրը, որի էջերում կհրատարակվեն 35 օգտակար մոդելների եւ 930 գյուտերի մասին։ Նաեւ պատրաստ է առաջին լազերային սկավառակը, որը պարունակում է 1995-99թթ. լույս տեսած տեղեկագրերի նյութերը։ Ապրիլի 26-ը այսուհետ նշվելու է որպես մտավոր սեփականության միջազգային օր։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել