Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացնում

Ապրիլ 27,2001 00:00

Գոնե ոտքով քայլեն Ներկայացնում ենք Մայր տաճարի հարեւանությամբ ապրող էջմիածինցիների մտորումները քրիստոնեության 1700-ամյակի առիթով կազմակերպվելիք միջոցառումների վերաբերյալ։ Հասմիկ, շրջիկ թերթավաճառ- Թերթերը գրու մ են, թե ո՞ւմ տոնն է 1700-ամյակը։ Եթե միջոցառումներն այսպես ընթանան, միգուցե վեհափառ Հայրապետի աթոռանի՞ստն էլ տեղափոխենք։ Իսկ տոնն էլ կարծես հարուստների համար է կամ հարուստ քրիստոնյաների։ Մինչդեռ մենք մոռացել ենք, որ Քրիստոսը չէր հանդուրժում նման բաներ։ Եկեղեցու սպասավոր, քահանա- Մենք պիտի կարողանանք հասնել նրան, որ տոնակատարության յուրաքանչյուր պահ դառնա Աստծո տնից ժողովրդի վրա սփռվող խաղաղության ու սիրո շունչ։ Չէ որ այս տոնակատարությամբ մենք մեր սերն ենք արտահայտում առ Աստված։ Մայր տաճարի տարածքի մուրացկան- Սրանք ուզում են տալ ու առնելով 1700-ամյակ տոնել։ Մեզ ի՞նչ։ Գոնե ոտքով քայլեն, որ կարողանանք մոտենալ։ Ա. Քեշիշյան, նահատակ հերոս Եղիա Քեշիշյանի հայրը- Հարկավոր է այնպես անել, որ որքան հնարավոր է հասարակ հավատացյալ ժողովուրդը կարողանա ավելի շատ մասնակցել միջոցառումներին, որ այն իրավամբ դառնա ժողովրդական։ Ն. Գրիգորյան, միջնակարգ դպրոցի մանկավարժ- Խ. Հարությունյանի ամբողջ եթերախոսքը «Բարեւ» ծրագրով ոչ մի բանով քրիստոնեավարի չէր։ Կարծես խոսում էր ինչ-որ կուսակցության, ինչ-որ «իզմի» 1700-ամյակի միջոցառումների կազմակերպման մասին եւ ոչ թե մեր ժողովրդի հոգու հավատի, Աստծո հանդեպ մեր դարավոր սիրո ու վստահության մասին։ Ա. Քոչարյան, թոշակառու, ՊՆ նախկին սպա- Լավ կլիներ, եթե 1700-ամյակի տոնակատարության միջոցառումների ծրագիրը հրատարակված լիներ ու շատերս ունենայինք։ Լավ չէ, որ մենք՝ էջմիածինցիներս, պասիվ մասնակցություն ենք ունենալու այն ամենին, ինչ սպասվում է, ինչ սկսվելու է մեր քաղաքից։ Հ. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել