Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԱԲԻՍՈՒԹՅԱՆ ՎԵՐԵԼՔ

Ապրիլ 26,2001 00:00

ՌԱԲԻՍՈՒԹՅԱՆ ՎԵՐԵԼՔ Ամերիկահայ Սիմոն Սիմոնյանը ինտերնետում բացել է «Ռազբիրատ» էջը։ Այս սայթում ներառված է հիմնականում չորս բաժին. ռաբիս խոսակցության, երաժշտության-արվեստ-գրականության, անձնական էջ եւ անդամագրում։ Որպեսզի ավելի լավ ծանոթանանք ռաբիսների մակարդակին, որոշեցինք վերը նշված էջը մանրամասն ուսումնասիրել։ Հենց առաջին էջը բացելուց հետո (ռաբիս խոսակցություն) հեղինակը կոպիտ տառասխալներով ու ժարգոնով գրում է, որ ինքը շատ կարեւոր աշխատանք է կատարում սփյուռքահայ ռաբիսների համար։ Նրա կարծիքով, սփյուռքահայ ռաբիսները պետք է տեղեկացված լինեն, թե իրենց «աղպերները» արտասահմանում, ասենք, որտեղ են պպզում, ոնց են աղջիկ «խոսցնում» եւ այլ հազար ու մի «հայավարի կայֆերի» մասին։ Սայթում կան նաեւ անեկդոտներ՝ իրենց համապատասխան լուսանկարներով, որոնք եւս գրված են ժարգոնով։ «Երաժշտություն-արվեստ-գրականություն» բաժնում, անմակարդակ տեղեկության կողքին, որքան էլ որ զարմանալի էր, տեղ էին հատկացրել հայ արդի երաժիշտներին, արվեստագետներին եւ գրականագետներին։ «Անձնական էջում»՝ հիմնադրի ժամանցի եւ գործնական լուսանկարներն են, իր «դզող մաֆիա ախպեր-տղերքի» հետ։ «Անդամագրում» բաժինը անդամագրվել ցանկացողների համար է։ Վերը նշված սայթը ձեւավորված է ռաբիս լուսանկարներով եւ ժարգոնով։ Իսկ վերջում, հավանաբար, իրենց էջը քննադատողների համար գրված էր. «Չե՞ս հասկանում, դուրդ չի՞ գալի… հասկացողը կհասկանա»։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել