Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐԵՆԸ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ Է ԱՂՅՈՒՍԱԿԸ

Ապրիլ 25,2001 00:00

ԿԱՐԵՆԸ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ Է ԱՂՅՈՒՍԱԿԸ Ըստ ամենայնի, հայ շախմատիստները ներկայումս լավ մարզավիճակում են։ Այդ են վկայում նրանց մրցելույթները միջազգային ասպարեզներում։ Օրերս գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը փայլուն հաղթանակ տարավ Ֆրանսիայում անցկացված ՖԻԴԵ-ի դասակարգմամբ 17-րդ կարգի միջազգային մրցաշարում։ Ավագ ընկերոջ օրինակին է հետեւում նաեւ երիտասարդ գրոսմայստեր Կարեն Ասրյանը, որն այս օրերին Դուբայում է եւ աշխարհի տարբեր երկրների 100 շախմատիստների հետ վիճարկում է «Sheikh Rashed Bin Hamdan Cup» (Շեյխի գավաթ) մրցանակը։ Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով։ Շախմատիստները պետք է ընդհանուր առմամբ խաղան 9 տուր, որից 6-ն արդեն ետեւում է մնացել։ Հայաստանցի գրոսմայստերը էստոնացի Յան Էլվեստի հետ միասին կորցրել է ընդամենը մեկ միավոր եւ 5 միավորով ընթանում է առջեւում։ Ասրյանից բացի, Դուբայում է նաեւ Ա. Մինասյանը, որը մրցաշարի ավարտից 3 տուր առաջ 4,5 միավորով բաժանում է 3-ից 10-րդ տեղերը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել