Լրահոս
Օրվա լրահոսը

ՃՇՏՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՓՈՐՁԵՐԻՑ

Ապրիլ 24,2001 00:00

ՃՇՏՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՓՈՐՁԵՐԻՑ Երեկ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ԱԺ պատգամավոր, մրցութային հանձնաժողովի անդամ Գագիկ Մինասյանը, էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը, Էներգետիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը քննարկում էին բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման մրցույթի անհաջողության պատճառները։ Դավիթ Հարությունյանի կարծիքով՝ «շատ լարված եւ կարեւոր աշխատանքի արդյունքին չհասնելը ներդրողների հետ անհաջող կոնտակտն էր եւ գովազդի բացակայությունը»։ Ըստ նրա, այս փորձը մտածելու եւ վերլուծելու տեղիք է տալիս։ Ուկրաինայում մրցույթը կայացել է եւ դրական արդյունքի են հասել։ Գագիկ Մինասյանը համամիտ էր Դ. Հարությունյանի հետ։ Նա միայն ավելացրեց. «Այդ ժամանակահատվածում մեզ հաջողվեց ստեղծել մի փաստաթուղթ, որն օգտակար է լինելու այս կամ այլ խոշոր մասնավորեցման համար։ Մասնավորեցումը միակ ճիշտն է այս պարագայում»։ Արեգ Գալստյանը հնչած կարծիքներին ավելացրեց այն, որ անհաջողության պատճառը նաեւ այն էր, որ այդ ժամանակ Ուկրաինան էլ էր հայտարարել ԲԷՑ-երի մրցույթ-վաճառք։ Եվ հիմնական հետաքրքրությունն ուղղված էր Ուկրաինայի վրա։ Նիկոլայ Գրիգորյանը նշեց, որ փաթեթում կար երկու հիմնական փաստաթուղթ՝ սակագնային համաձայնագիր եւ լիցենզիայի պայմանագիր։ «Չնայած մեր հիմնավորմանը, որ մեր ԲԷՑ-երը համապատասխան են միջազգային ստանդարտներին՝ նրանք ակնկալում էին ավելի մեծ պայմաններ եւ դրա համար էլ այսպես ստացվեց»։ 60 օրվա ընթացքում կառավարությունը պետք է որոշում կայացնի հետագա գործունեության մասին։ Եվ, ըստ վերոնշյալ պաշտոնյաների, կհայտարարվի նոր մրցույթ։ Ն. ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել