Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ ԴԱՍԵՐԻՆ

Ապրիլ 21,2001 00:00

ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ ԴԱՍԵՐԻՆ Մայրաքաղաքի մաքրմանն ու գեղեցկացմանը նվիրված միամսյակը շատ բան բարեփոխեց։ Սակայն մի բան թերեւս մնում է անուշադրության կենտրոնում։ Ոչ մի միջոց չձեռնարկվեց աղմուկն ու ժխորը որոշ չափով կանխելու նպատակով։ Տրանսպորտում, փողոցներում, այգիներում եւ այլուր անընդհատ կարելի է հանդիպել բարձր ու գռեհիկ արտահայտությունների ու մեր նկարագրին անհարիր երաժշտության։ Առավել եւս, եթե դրանք հնչում են հիվանդանոցների, աշխատավայրերի, դպրոցների եւ այլ ուսումնական հաստատությունների մոտ։ Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում հնարավոր չէ դասախոսությունը նորմալ ունկնդրել, որովհետեւ շենքի շրջակայքում տիրող ժխորին ու տրանսպորտային աղմուկին ավելանում է դիմացի այգուց հնչող բարձր ու զիլ երաժշտությունը։ Աղմուկը շեղում է ուսանողների ուշադրությունը, այդպես հնարավոր չէ նորմալ դաս անցկացնել։ Հուսով ենք, որ քաղաքային իշխանությունները այս խնդիրը կլուծեն հօգուտ ուսանողների։ ԱՐՄԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Ուսանողուհի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել