Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍՈՎՈՐԱԿԱՆ ԲՆԱԶԴ»

Ապրիլ 20,2001 00:00

«ՍՈՎՈՐԱԿԱՆ ԲՆԱԶԴ» Ապրիլի 18-ին Կինոյի տանը կայացավ Արսեն Առաքելյանի «Սովորական բնազդ» կինոնկարի անդրանիկ ցուցադրումը։ Սա նրա երկրորդ ֆիլմն էր, առաջինը կոչվել է «Մայրիկ»։ Ա. Առաքելյանը մասնակցել է բազմաթիվ փառատոների։ Ֆիլմի դիտումից առաջ, երբ Արսենին՝ որպես սցենարի հեղինակի, առաջարկեցին մի երկու խոսք ասել իր մասին, նա չցանկացավ ոչինչ ասել, քանզի «ֆիլմն իր մասին ամեն ինչ կասի»։ Ֆիլմում նկարահանվել են Կարպիս Շամլյանը, Հայկուհի Խուդավերդյանը, Նաիրա Շահինյանը, Հովհաննես Բաբախանյանը, Մարի Մսրյան-Բաբախանյանը, Բագրատ Լալայանը, Էլյա Սարգսյանը, Լիլիթ Կարապետյանը։ Գլխավոր դերում Գուժ Մանուկյանն է։ «Սկզբում, երբ ֆիլմը շատ են գովում, մարդու ֆանտազիան ավելի հեռուն է գնում եւ մնացածը մի քիչ խամրում է»,- ասաց Գ. Մանուկյանը եւ «թյուր կարծիքներ» չստեղծելու համար՝ գերադասեց լռել։ Միայն պատմեց ֆիլմի հանդեպ իր նախնական վերաբերմունքի մասին. «Ամառային մի շոգ առավոտ շատ անսպասելիորեն զանգահարում է Արսենը եւ հայտնում, որ մի սցենար է գրել։ Եվ եթե Գ. Մանուկյանը ցանկություն հայտնի նկարահանվել ֆիլմում, ինքը երջանիկ կլինի։ Եվ քանի որ իմ գլխում մի միտք էր միայն պտտվում՝ մերժել, ուստի ցանկություն հայտնեցի հանդիպել։ Սակայն, տեսնելով Արսենի ոգեւորությունը, նրա աչքերի փայլը չխամրեցնելու համար անսպասելիորեն համաձայնեցի նկարահանվել»։ «Սովորական բնազդ» կինոնկարը արդեն հասցրել է մրցանակ շահել Իտալիայում։ Հ. ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել