ՇԱՀԵՆ ՄԵՂՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ԼՂՀ Շահումյանի շրջանի ինքնապաշտպանության հրամանատար, ազգային հերոս Շահեն Մեղրյանի մասին հերթական հիշատակի գիրքը ծնվեց։ «Մռավա ամպեր» ժողովածուում տեղ են գտել Շահենին նվիրված, այդ շրջանում գրված չափածո ստեղծագործություններ, փաստավավերագրական լուսանկարներ, առանձին հրապարակումներից հատվածներ։ Ինչպես գիտեք, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի հրամանագրով (որը նույնպես տեղ է գտել գրքույկում) հետմահու Շահեն Մեղրյանը պարգեւատրվել էր Սբ. Գրիգորիսի շքանշանով («Հաշվի առնելով լուսահոգի Շահեն Մեղրյանի եկեղեցասեր, հայրենանվեր եւ բարեգործական լայն գործունեությունը, ի մասնավորի՝ Շահումյան շրջանի Վերին Շենի, Խարխապուտի եւ Գյուլիստանի 3 եկեղեցիների վերանորոգումը, «Բերդ» բարեգործական միության հիմնադրումը եւ դրա ղեկավարումը»), որը հանձնվել էր նրա ընտանիքին։ Այս ապրիլի 17-ին «Շահեն Մեղրյան» հիմնադրամի պատին բացվեց քանդակագործ Լ. Թոքմաջյանի «Շահեն» խորաքանդակը։ «Շահենը եթե չզոհվեր, Շահումյանը կազատագրվեր։ Նրա պակասությունը ես եւ բոլոր շահումյանցիները շատ ենք զգում»։ Ու հավանաբար նրան ճանաչողները ճիշտ էին։ Ռ. Մ.