Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի «Դինամո» մարզադահլիճում տեղադրված ռինգն այս անգամ տրամադրվել էր բռնցքամարտի հանրապետության ե

Ապրիլ 20,2001 00:00

ՆՇԱՆԱԿԵՏԸ՝ ՍԱՐԱԵՎՈ Երեւանի «Դինամո» մարզադահլիճում տեղադրված ռինգն այս անգամ տրամադրվել էր բռնցքամարտի հանրապետության երիտասարդական առաջնության մասնակիցներին։ Հայաստանի ինը մարզերի 133 ներկայացուցիչներ 12 քաշային կարգերում վիճարկում էին հաղթողի կոչումը։ Մրցաշարն ընդհանուր առմամբ ցույց տվեց, որ հանրապետությունում բավականաչափ աշխատանք է կատարվում մարզաձեւի զարգացման ուղղությամբ։ Տեղերում աճում են շնորհալի եւ հույսեր ներշնչող բռնցքամարտիկներ, որոնց նկատմամբ լուրջ մոտեցում ցուցաբերելու դեպքում ոչ հեռու ապագայում կունենանք արժանի փոխարինողներ։ Ըստ քաշային կարգերի Հայաստանի երիտասարդների չեմպիոնի կոչում նվաճեցին երեւանցիներ Հրանտ Մարկոսյանը (48 կգ), Աշոտ Ալավերդյանը (51), Արտյոմ Սիմոնյանը (57), Արտակ Մանուկյանը (60), Կարեն Հարությունյանը (67), գյումրեցիներ Շիրակ Վարդանյանը (54), Հուսիկ Գասպարյանը (91), Մուշեղ Կոստանյանը (+91), վանաձորցիներ Արթուր Խաչատրյանը (63,5), Էրիկ Ամիրբեկյանը (71) եւ Էջմիածնի ներկայացուցիչներ Աշոտ Հակոբյանը (75) ու Արմեն Հակոբյանը (81)։ Հարկ է նշել, որ վերջին տարիներին հանրապետության երկրորդ քաղաքում բավականին լուրջ հաջողություններ կան հատկապես բարձր քաշային կարգերում։ Մի փաստ, որ չի կարող չուրախացնել։ Առաջնության արդյունքներով կազմվեց հանրապետության երիտասարդական հավաքականը, որը կսկսի նախապատրաստվել այս տարվա սեպտեմբեր ամսին Բոսնիայի Սարաեւո քաղաքում մեկնարկելիք Եվրոպայի առաջնությանը։ Պ. ՊՈՂՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել