Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդուն

Ապրիլ 20,2001 00:00

Ինչպե՞ս եք արթնանում Մարդուն բնութագրելը միշտ էլ եղել եւ մնում է ամենաբարդ աշխատանքը. որքան խորանում ես, այնքան խճճվում ես։ Բայց գոյություն ունեն սկզբնական թեզեր, որով կարող եք անձի մասին կարծիք կազմել։ Օրինակ, ի՞նչ եք անում վաղ առավոտյան արթնանալիս։ Նախ նշեմ, որ առավոտ շուտ արթնանալու համար մարդիկ դիմում են մի շարք միջոցների։ Եթե դուք արթնանում եք զարթուցիչի կամ այլ արթնացնող սարքերի միջոցով, ապա սիրում եք հույսը դնել ուրիշների վրա։ Ձեր երեւակայությունը վառ է, էներգիան՝ քիչ, հուզական կյանքում վճռական չեք։ Եթե արթնանում եք ինքնուրույն, ապա ինքնավստահ, ծրագրերով եւ նպատակներով լի անձ եք եւ հենվում եք ինքներդ ձեզ վրա։ Եթե արթնանալիս առաջին հերթին նայում եք հայելուն, ապա դուք չունեք հստակություն եւ հաստատակամություն եւ ձեզ հեշտ է շեղել ուղուց։ Եթե արթնանալիս զբաղվում եք մարմնամարզությամբ կամ որեւէ այլ գործով, ապա դուք ուժով, ոգեւորությամբ լի եք եւ սիրում եք, որ ամեն ինչ լինի իր տեղում։ Եթե արթնանալիս անմիջապես նախաճաշում եք, դա խոսում է ձեր ագահության եւ շահախնդրության մասին։ Եթե արթնանալուց հետո սիրում եք պառկած մնալ անկողնում, դուք անպատասխանատու, ամեն ինչին մատների արանքով նայող, բայց հետաքրքիր զրուցակից եք։ Եթե դուք արթնանալուց հետո անում եք բոլոր վերը նշվածները, ապա ձեզ կանխազգալը եւ հասկանալը դժվար է, քանի որ դուք տրամադրության մարդ եք։ Անգլիացի հոգեբանները կնոջը բնորոշում են նաեւ հետեւյալ կերպ։ Ըստ նրանց, զարդերը ոչ միայն զարդարում են անձին, այլեւ բնութագրում։ Փայտե, քարե, կիսաթանկարժեք, սովորական մետաղե զարդարանքներ կրող անձը սովորական, անշահախնդիր, պարզ անձնավորություն է։ Թանկարժեք մետաղներից կամ քարերից պատրաստված զարդերը խոսում են ազդեցիկության, հեղինակության եւ ինքնավստահության մասին։ Աբստրակտ ոճի զարդեր կրողները վառ երեւակայություն ունեցող, խառը խառնվածքի, հետաքրքիր անձնավորություններ են։ Նրանք հիմնականում լինում են մշակութային ոլորտի անձինք։ Զարդարանքի բացակայությունը (եթե դա կախված չէ գումարից) խոսում է այն մասին, որ տվյալ մարդիկ չեն սիրում ընկնել մանր-մունր բաների հետեւից, չեն սիրում ավելորդություններ, չեն ձգտում ավելիին, բավարարվում են ունեցածով։ Պատրաստեց ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել