Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՐԱՆՔ ԴԱՇԻՆՔԻՑ ԴՈՒՐՍ ՉԵՆ ԳԱ

Ապրիլ 20,2001 00:00

ՆՐԱՆՔ ԴԱՇԻՆՔԻՑ ԴՈՒՐՍ ՉԵՆ ԳԱ ՀԺԿ վարչության անդամ, Նորք-Մարաշ տարածքային կազմակերպության քարտուղար Գերասիմ Մինասյանին դեռեւս փետրվարի 23-ին էին հրավիրել դատախազություն, զրուցել նրա հետ մեր թերթին տված հարցազրույցի կապակցությամբ։ Գերասիմ Մինասյանը մինչ այդ աշխատում էր տեղամասի պետ։ Դատախազությունում տեղի ունեցած զրույցից որոշ ժամանակ անց, պրն Մինասյանին առաջարկվել է դիմում գրել եւ ազատվել աշխատանքից։ Ինչը եւ արվել է։ Մինչ այսօր Գերասիմ Մինասյանը գործազուրկ է, նա շարունակում է դատական նիստերի օրերին գալ դատարանի մոտ եւ հետեւել դատավարությանը։ ՀԺԿ անդամին վերջերս խիստ զայրացրել են «Միասնություն» դաշինքի դեմ կատարվող իրադարձությունները։ Նրա ասելով՝ «Միասնություն» դաշինքը ոչ մեկի սեփականությունը չէ։ Ոչ ոք թող չփորձի սեփականաշնորհել Կ. Դեմիրճյանի եւ Վ. Սարգսյանի թողած հիշատակը։ Մենք բոլորս՝ ՀԺԿ անդամներս, երբեք դաշինքից դուրս չենք գա, ովքեր որ շահարկում են դաշինքի հարցը, թող չմոռանան, որ դաշինքը ստեղծվել է Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի շնորհիվ։ Այսօր Տիգրան Թորոսյանը ի՞նչ իրավունքով է շահարկում դաշինքի լինել-չլինելու հարցը, չէ՞ որ նրան սկուտեղի վրա մատուցեցին ԱԺ-ի փոխնախագահի պաշտոնը հենց դաշինքի շնորհիվ, «Միասնություն» դաշինքի ծրագիրը ՀԺԿ-ի ծրագրերն են, իսկ ՀԺԿ-ականները իրենց ծրագրից չեն շեղվում։ Իմ գլխավորած տարածքի կուսակցականները Տիգրան Թորոսյանի յուրաքանչյուր ելույթից հետո հարց են տալիս՝ ի՞նչ է լինելու, ինչո՞ւ չեք պատասխանում այդ անպատասխանատու հայտարարություններին։ Իմ տարածքի կուսակցականները վստահ են, որ եթե չլիներ դաշինքը՝ Տ. Թորոսյանը երբեք պատգամավոր չէր դառնա, ուրեմն իրավունք չունի խոսել դաշինքի մասին»։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել