Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԵՆԱՅՆԴԵՊՍ, ՆՈՐ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ԿԼԻՆԻ

Ապրիլ 20,2001 00:00

ՀԱՄԵՆԱՅՆԴԵՊՍ, ՆՈՐ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ԿԼԻՆԻ Անկեղծ ասած, հատուկ սենսացիոն հայտարարություն Ղարաբաղի մասին չէինք էլ սպասում ո՛չ նախագահ Քոչարյանից, ո՛չ էլ երեկ ժամը 16.00-ից 17.50-ը նրա հետ հանդիպած ԱԺ խմբերի եւ խմբակցությունների ղեկավարներից։ Նախագահը վերջիններիս հրավիրել էր նախ՝ Քի Ուեսթ մեկնելուց առաջ։ Ո՛չ գնալուց եւ ո՛չ էլ վերադարձից հետո, նախագահը հատուկ ոչինչ չի ասել օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին։ Այն, ինչ վերաբերում է Ղարաբաղին, խիստ գաղտնի է եւ խիստ խորհրդապահական։ Թերեւս ասելիք չունենալու պատճառով էր, որ նախագահի մոտից դուրս եկողները փորձում էին «խաբս տալ» ժամերով իրենց սպասող լրագրողներից։ Հաջողությամբ «խաբս տվեցին» ԱԺՄ խմբակցության ղեկավար Վազգեն Մանուկյանն ու «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը։ Լրագրողներից փախան նաեւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը, «Կայունություն» խմբից՝ Վարդեւան Գրիգորյանը։ Իսկ Գալուստ Սահակյանը փորձեց ներկայացնել. «Նորից նույն համոզմունքն է, որ որոշակի բանակցություններում առաջընթացը պիտի որ արձանագրված լինի, չեմ ուզում գուշակություններով զբաղվել։ Կանխատեսելի է, որ փաստաթուղթը կձեւավորվի, թե ինչ փաստաթուղթ եւ ինչպիսին դա կլինի, հնարավոր չէ այսօր ասել, համենայնդեպս տպավորությունս նա է, որ դա բոլորովին նոր փաստաթուղթ է լինելու»։ Որոշ բաներ փորձեց ներկայացնել նաեւ Արթուր Բաղդասարյանը. «Փաստաթուղթ չի ստորագրվել, փաստաթուղթ է առաջարկվելու, որ կդառնա քննարկման առարկա, բայց գլոբալ իմաստով մտահոգվելու որեւէ առիթ չկա, իսկ ընդհանուր տպավորությունն այնպիսին է, որ չեմ կարծում, թե հայկական կողմի համար կա մտահոգիչ խնդիր»։ Փաստորեն, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը կրկին քողածածկույթի տակ է։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել