Լրահոս
Օրվա լրահոսը

ՑՈՒՑԱԴՐՈՒՄ ԷԻՆ ՖԻԼԱՏԵԼԻՍՏՆԵՐԸ

Ապրիլ 19,2001 00:00

ՑՈՒՑԱԴՐՈՒՄ ԷԻՆ ՖԻԼԱՏԵԼԻՍՏՆԵՐԸ Երեւանի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետը եւ Ֆիլատելիստների հայկական միության Երեւանի մասնաճյուղը երկրորդ հազարամյակի գարունը նշեցին ուրույն ցուցահանդեսով։ «Բնությունը եւ մենք» անվանումով այս միջոցառումը հաջող կայացում ունեցավ համալսարանում։ Ցուցանմուշները Երեւանի պետական համալսարանի ուսանողներ Հռիփսիմե եւ Դավիթ Հակոբյանների եւ թիվ 114 դպրոցի աշակերտ Սարգիս Պետրոսյանի՝ գլխավորապես միջազգային ու համաշխարհային ցուցահանդեսներում մեդալներ ու մրցանակներ նվաճած հավաքածուներն էին։ Գարեջրագործ ու գեղարվեստական լուսանկարի վարպետ Ռոբերտ Հակոբյանն էլ իր պիտակների ու գարեջրի գավաթների տակդիրների հավաքածուով ցույց էր տալիս բնության ու կենդանական աշխարհի գեղեցկությունները, որոնք լավագույն արտացոլում ունեին հմուտ դիզայներների նրբին ձեւավորումներում։ Շուրջ մեկուկես տասնյակ ցուցադրափեղկերի վրա ցուցադրվող նամականիշերի ու ֆիլատելիստական այլ իրերի հավաքածուներից բացի, ցուցադրվում էին նաեւ մասնակից ֆիլատելիստների նվաճած պարգեւները։ Դիտումներն ուղեկցվում էին ֆիլատելիայի մասին պատմող տեսաֆիլմերի ցուցադրմամբ ու տպավորիչ էին շատ՝ շատերի համար։ Իսկ հետաքրքրասերներին տեղում տեղեկություններ էին տրվում ֆիլատելիային առնչվող զանազան հարցերի վերաբերյալ։ ՍՈՒՐԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել