Լրահոս
Օրվա լրահոսը

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԿԻՆՈՅԻ ՓԱՌԱՏՈՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Ապրիլ 18,2001 00:00

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԿԻՆՈՅԻ ՓԱՌԱՏՈՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբերտ Գեդիգյանի «Քաղաքը հանգիստ է» ֆիլմի պրեմիերան, որին ներկա էր նաեւ ինքը՝ պրն Գեդիգյանը։ Ինչպես ասաց պրն Գեդիգյանը. «Ֆիլմի վերնագիրը խաբկանք է, քանզի իրականում խոսքը ոչ թե հանդարտ քաղաքի մասին է, այլ մարմանդ այրվող փայտի՝ թմրադեղեր, սեր, գնացուցակով իրականացվող սպանություններ, ինքնասպանություն եւ այլն։ Ֆիլմի հերոսուհին ունենալով գործազուրկ, հարբեցող եւ աջ ծայրահեղներին հարող ամուսին՝ ստիպված է գիշերային աշխատանքից հետո զբաղվել մարմնա-վաճառությամբ, որպեսզի հիվանդ դստեր համար անհրաժեշտ թմրադեղեր գնի»։ Սցենարի հեղինարկներն են Ժան Լուի Միլեզին եւ Ռոբերտ Գեդիգյանը։ Ֆիլմը նկարահանվել է 1999թ.։ Ֆրանսիական ֆիլմերի փառատոնը կտեւի մինչեւ ապրիլի 24-ը։ Հանդիսատեսին կներկայացվի թվով 10 ֆիլմ՝ «Քաղաքը հանգիստ է», «Սրտի տեղում», «Մարիուսն ու Ժանետը», «Հանուն կյանքի, հանուն մահվան», «Փողը երջանկություն է բերում», «Աստված փսխում է գաղջերին», «Կի, լո, սա», իսկ փառատոնի փակմանը կցուցադրվի «Վերջին ամառ» ֆիլմը։ Տեղեկացանք նաեւ, որ բոլոր ֆիլմերի ժապավենները կնվիրվեն Մոսկվա կինոթատրոնի ֆիլմադարանին։ Ա. Դ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել