Լրահոս
Օրվա լրահոսը

Փայլուն էրուդիտ եւ տաղանդավոր բանասեր-հրապարակախոս, արձակագիր, թարգմանիչ:

Ապրիլ 18,2001 00:00

ՎԱԽՃԱՆՎԵՑ ՄԵՐԻ ՅՈՒԶԲԱՇՅԱՆԸ Փայլուն էրուդիտ եւ տաղանդավոր բանասեր-հրապարակախոս, արձակագիր, թարգմանիչ: Թեեւ Մերի Յուզբաշյանը ռուսական կրթություն ուներ եւ ավարտել էր Մոսկվայի պետական համալսարանի ռուսաց լեզվի եւ գրականության ֆակուլտետը, այդուհանդերձ արագորեն լրացրեց իր հայոց լեզվի իմացության պակասը, հիմնավորապես յուրացրեց հայ գրականությունն ու պատմությունը եւ սկսեց գրել հայերեն արձակ ստեղծագործություններ: Նա ազատորեն ընթերցում էր ֆրանսերեն, գերմաներեն եւ անգլերեն: Հուլիոս Կեսարի նամակը կարդում էր լատիներեն, միջնադարյան հայ գրողների ստեղծագործությունները՝ գրաբար: Մերի Յուզբաշյանը աշխատել է «Երեւան» ստուդիայում, «Արմենպրեսում», «Հայաստանի հանրագիտարան» խմբագրությունում: Երեխաների էսթետիկական դաստիարակության կենտրոնում նա դասավանդում էր իր ստեղծած առարկան՝ «մանկության էկոլոգիա»՝ կրտսեր սերնդի գրական գեղարվեստական դաստիարակության կուրսը: Կենտրոնի շրջանավարտները եւ նրանց ծնողները երախտագիտությամբ են հիշում նրա յուրահատուկ ճաշակը, որը փոխանցել էր աշակերտներին: Բանասեր ընկերները Մերիին քայլող հանրագիտարան էին անվանում: 1988 թվին Մերին առաջիններից էր, որ ար ձագանքեց Ղարաբաղյան շարժմանը. նրա «Ղարաբաղյան օրագիր» հոդվածը բազմացվում ու ձեռքից-ձեռք էր անցնում: Բաքվի ջարդերի, փախստականների վերաբերյալ իր հավաքած նյութերով մատակարարում էր արտասահմանցի եւ տեղացի լրագրողներին: Մեր իրականության ամենասուր թեմաներով նրա հուզված ձայնը հաճախ կարելի էր լսել «Հայք» հաղորդաշարով: Նա խորապես սիրում էր իր հայրենիքը եւ երկրին բարք կատարելը համարում էր իր առաջնային նպատակը: Մերիի վառ հիշատակը երբեք չի մարի մեր սրտերում: Մի խումբ ընկերներ Հուղարկավորությունը՝ այսօր, ժամը 2-ին՝ Սայաթ-Նովա 5 շենքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել