Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՏԵՂԾՎԵԼ Է ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

Ապրիլ 18,2001 00:00

ՍՏԵՂԾՎԵԼ Է ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ Մենք՝ Սամվել Բաբայանի մարտական ընկերներս, ս.թ. մարտի 28-ին եւ ապրիլի 3-ին հանդես էինք եկել հայտարարություններով, որտեղ մեր տագնապն էինք արտահայտել ներհայաստանյան ներկա բարդ իրավիճակի եւ արտաքին սպառնալիքների ֆոնի վրա Հայաստանի իշխանությունների կողմից «Մարտի 22-ի» դատավարության արդյունքների ոչ բավարար վերագնահատման առնչությամբ։ Հետամուտ լինելով մեր առաջադրած խնդիրների իրականացմանը՝ ի շահ մեր ազգի եւ պետականության, մենք հայտարարում ենք «Ս. Բաբայանի պաշտպանության մարտական ընկերների կոմիտեի» ստեղծման մասին։ Ակնկալում ենք պետական, հասարակական, զինվորական շրջանակների պատրաստակամությունը։ Գտնում ենք, որ պետք է հնարավորություն ընձեռել ազգային հերոսին, հատկապես սպառնացող արտաքին վտանգի պայմաններում, իր կարողությունները ի սպաս դնելու հայրենիքի պաշտպանության նվիրական գործին։ ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ («Երկրապահ» ԼՂՀ արցախյան պատերազմի վետերանների միության նախագահ), ԿՈՐՅՈՒՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ («Սպայի պատիվ» հասարակական կազմակերպության նախագահիտեղակալ), ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԱՊՈՂՈՍՅԱՆ («Կոմանդոս» հասարակական կազմակերպությանխորհրդի անդամ), ԴՆԵՊՐԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ («Պահեստի եւ պաշտոնաթող սպաների» միությանվարչության նախագահ), ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ (ՀԱԲ-ի գլխավոր հրամանատարի տեղակալ), ՄԻՔԱՅԵԼ ԱՊՐԵՍՅԱՆ («Արցախի պաշտպանության գնդի»հրամանատար), ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ (ԼՂՀ Շուշիիառանձնակի գումարտակի նախկին հրամանատար), ՈՍԿԱՆ ԳՈՒԼՈՒՄՅԱՆ (ՀՀ պաշտ. նախարարության նախկին հատուկ գնդի հրամ. տեղակալ), ՑՎԵՏԱՆԱ ՊԱՍԿԱԼԵՎԱ (ԼՂՀ պաշտ. բանակի գնդապետ,հանրահայտ լրագրող), ԳԱՐԵԳԻՆ ՂԱԶԱՐՅԱՆ (ԼՂՀ պաշտ. բանակի հրամանատարի նախկին տեղակալ), ԱՐՄԵՆ ԵՂՅԱՆ (ԼՂՀ պաշտ. բանակի Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարի նախկին տեղակալ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել