Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՐԻՑ ԽՌՈՎ ՉԵՆ

Ապրիլ 17,2001 00:00

ԻՐԱՐԻՑ ԽՌՈՎ ՉԵՆ «Միասնություն» խմբակցությունը երեկ հրավիրեց իր հերթական նիստը։ Քննարկվել են սովորական աշխատանքային հարցեր։ Օրինակ, խմբակցությունը որոշել է դեմ քվեարկել դեղերի մասին ավելացված արժեքի հարկից ազատելու վերաբերյալ արտահերթ նիստ հրավիրելու հարցին։ Թեպետ հանուն ճշմարտության պետք է ասել, որ խմբակցության մի քանի անդամներ կրկին դեմ գնացին ընդհանուր որոշմանը եւ երեկ արտահերթ նիստ հրավիրելուն կողմ քվեարկեցին։ Հիշենք բոլորին անուն առ անուն. Սերգեյ Իսրայելյան, Աշոտ Գալոյան, Միսաք Մկրտչյան, Էմմա Խուդաբաշյան, Էդմոն Ծատուրյան, Գուրգեն Եղիազարյան։ Ի վերջո, հիմա «Միասնությունը» կա՞, թե՞ չկա։ Գալուստ Սահակյանի ասելով, խմբակցության ներսում «մարդկային փոխհարաբերությունները բավականին լուրջ ձեւավորված են, խնդիրը քաղաքական է, իսկ քաղաքական խնդիրը նախ եւ առաջ լուծվում է դաշինքի քաղաքական խորհրդում, քան՝ խմբակցությունում»։ Ըստ Գալուստ Սահակյանի՝ «դաշինքի փլուզումը կարող է շատ անկանխատեսելի հետեւանքներ ունենալ պետության համար» եւ դաշինքի թեմայով քննարկումները շարունակվում են։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել