Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակակից զարգացած գրեթե բոլոր երկրների տնտեսությունը սկսել է ձեւավորվել գյուղատնտեսության հիմքի վ

Ապրիլ 14,2001 00:00

Տնտեսության զարգացման հիմքը Ժամանակակից զարգացած գրեթե բոլոր երկրների տնտեսությունը սկսել է ձեւավորվել գյուղատնտեսության հիմքի վրա։ Այսպես է եղել նաեւ Հայաստանի Հանրապետությունում, ավելի ստույգ՝ խորհրդային կարգերի առաջին տարիներից սկսած։ Հայտնի է, որ այդ տարիներին մի բուռ Հայաստանում ծանր ժամանակներ էին. Եղեռնից մազապուրծ տասնյակ հազարավոր մարդիկ լցվել էին Էջմիածնի, Երեւանի փողոցները եւ բազմաթիվ գյուղական բնակավայրեր։ Չկար աշխատանք, չկային ապրուստի միջոցներ։ Ահա այդ դժվարին ժամանակներում ծանր ու թեթեւ անելով՝ մարդիկ որոշեցին զբաղվել ծխախոտագործությամբ, մանավանդ որ, հատկապես Արեւմտյան Հայաստանից ներգաղթածներն իրենց հետ բերել էին սամսուն տեսակի ծխախոտի սերմեր։ Եվ առաջին արդյունքները գոհացուցիչ էին։ Բնական է, որ այն սկսեց զարգանալ. սկզբնական շրջանում՝ Արարատյան դաշտի գյուղերում, իսկ ապա՝ տարածվեց Սեւանի ավազանում, Շամշադինի եւ հարակից շրջաններում։ Կարճ ժամանակահատվածում ծխախոտի ցանքատարածությունը հասավ ավելի քան 10 հազար հեկտարի, որը հանրապետությունում բազմատեսակ ծխախոտների արտադրության լուրջ հիմք հանդիսացավ։ Ծխախոտագործությանը զուգահեռ, զարգացման լայն թափ առան խաղողագործությունը, պտղաբուծությունը, բանջարաբուծությունը։ Հենց այդ բնագավառների զարգացումը հնարավորություն տվեց ընդլայնել սննդի եւ թեթեւ արդյունաբերությունը։ Հիմք դրվեց բամբակագործության եւ շերամագործության զարգացմանը։ Եվ այսպես՝ տնտեսապես թույլ զարգացած Հայաստանը աստիճանաբար դարձավ արդյունաբերության առաջատար եւ գյուղատնտեսության ինտենսիվության ուղին բռնած երկիր։ Խորհրդային իշխանության փլուզման հետեւանքով անկախացած ՀՀ-ն, ոչ իր մեղքով, նորից հայտնվեց գրեթե 20-ական թվականների մակարդակում, ինչպիսի վիճակում են գտնվում միութենական նախկին համարյա բոլոր հանրապետությունները։ Այսինքն ստացվում է, որ ՀՀ տնտեսությունն անհրաժեշտ կլինի զարգացնել մեզ արդեն հայտնի ուղիով։ Անշուշտ, ներկայիս պայմանները հնարավորություն են ստեղծում վերականգնել եւ համակողմանի զարգացնել տնտեսությունը։ Բարեբախտաբար, մասնավոր սեփականության պայմաններում մեր միջավայրում գտնվեց մեկը, որը ոչ կոլխոզի նախագահ է, ոչ սովխոզի դիրեկտոր, ոչ էլ գյուղնախարար, բայց հիմնովին հասկացել է գյուղատնտեսության զարգացման առավել արդյունավետ ուղին եւ ամեն ինչ անում է դրա իրականացման համար։ Գ. ԱՎԱԳՅԱՆ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել